Տորթ կապուչինո շատ համեղ Տորթեր է և կարելի է մատուցել Ամանորյա սեղաններին:
Ինչպես պատրաստել տորթ կապուչինո
Ձուն հարել շաքարավազի հետ, ավելացնեմ մեղրը, ձեթը, սոդան: Լավ հարելուց հետո դնել գոլորշու վրա 15 րոպե: Հանել, թողնել մի փոքր հովանա: Հովանալուց հետո ավելացնել կակաոն, սուրճը (փոշին), ալյուրը և լավ խառնել: Պետք է լինի ոչ շատ պինդ խմոր: Բաժանել 4 շերտերի և թխել 220° -ում: (խմորը պետք է շատ բարակ քսել կալկայի վրա): Թխելուց հետո շերտերը միացնել եփովի և սովորական կրեմներով:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք տորթ կապուչինո
ձու 5 հատ
շաքարավազ 1.5 թեյի բաժակ
մեղր 3 ճաշի գդալ
ձեթ 5 ճաշի գդալ
սոդա 1 թեյի գդալ
կակաո 30 գրամ
կապուչինո 2 ճաշի գդալ
ալյուր 2.5 թեյի բաժակ
խտացրած կաթ 1 հատ
շաքարավազ 0.5 թեյի բաժակ
կաթ 0.5 թեյի բաժակ
ալյուր 1 թեյի բաժակ
կակաո 1 ճաշի գդալ
կապուչինո 2 ճաշի գդալ
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 4350 դրամ,
իսկ կալորիականությունը ` 752 կկալ