Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Պահքային բրաունի

Պահքային բրաունի
Պատրաստեք պահքային բրաունի հետևյալ բաղադրատոմսով
Պահքային բրաունի շատ համեղ Տորթեր է և կարելի է մատուցել Պասի ուտեստներ սեղաններին:



Ինչպես պատրաստել պահքային բրաունի
Ալյուրը մաղում ենք։ Ավելացնում ենք կակաոն, սոդան, շաքարավազը, փխրեցուցիչը և ըստ ցանկության` վանիլին։ Բայց շոկոլադի համը գերակշռում է, այնպես, որ կարող ենք վանիլին չավելացնել։ Ավելացնում ենք խնձորի խյուսը։ Կարող ենք վերցնել խնձորի, ծիրանի և դեղձի մրգային խյուս և խառնել իրար։ Խյուսը կարող է լինել, ինչպես պետական, այնպես էլ տնային պայմաններում պատրաստված։ Կարող ենք վերցնել կոմպոտի մեջ լցված մրգերը և բլենդերով հարել։ Կարևորն այն է, որ խյուսի չափաքանակը չչարաշահենք, այլապես խմորը ծանր կլինի։ Այդ դեպքում շոկոլադե սալիկներ կստանանք` առանց պղպջակների։ Եթե խմորը թանձր է, կարող ենք մի քիչ ջուր ավելացնել։ Պետք է թթվասերի պնդության խմոր ստանանք, բայց միևնույն ժամանակ խմորը պետք է թեթև և օդեղեն լինի։ Լցնում ենք սիլիկոնե ձևամանի մեջ (9,5x16,5 սմ չափի) կամ էլ կեքսերի ձևամանների մեջ (ջրով ցայած)։ 2-4 րոպեով տեղափոխում ենք միկրոալիքային վառարանի մեջ և ամենաբարձր ուժեղության վրա թխում ենք։ Պատրաստման ժամանակը կախված է միկրոալիքային վառարանի առանձնահատկություններից։ Պատրաստի բրաունիի վերևամասը պետք է չոր լինի և թեթևակի զսպանակաձև։ Թողնում ենք սառչի և հանում ենք ձևամանից։ Եթե մեծ ձևամանի մեջ ենք թխել մի քանի կտորների ենք բաժանում։ Կարող ենք շաքարի փոշի ցանել կամ այլ կերպ ձևավորել։
---------------------------------------------------
Ի դեպ, ճիշտ կլինի բրաունին մի քանի ժամ սառնարանում թողնել, որպեսզի ավելի հեշտ կտրվի և համն էլ ավելի ավարտուն լինի:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք պահքային բրաունի
  ալյուր 2 ճաշի գդալ
  կակաո 40 գրամ
  շաքարավազ 2 ճաշի գդալ
  փխրեցուցիչ 5 գրամ
  սոդա 0,5 թեյի գդալ
  խնձոր 200 գրամ
  աղ 1 պտղունց
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 450 դրամ,
իսկ կալորիականությունը ` 31 կկալ
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top