Գաթա արագ պատրաստվող Հայկական Տորթեր է և կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:
Ինչպես պատրաստել գաթա արագ պատրաստվող
Ալյուրը մաղել, ավելացնել քերած կամ մանր կտրտած կարագը, ձեռքով լավ խառնել, մինչև ստացվի համասեռ զանգված, մեջտեղում փոսիկ անել և ավելացնել սոդայով խառնած մածունը, քացախը և ձվի սպիտակուցը: Այս ամենը լավ հունցել, ստանալ պինդ խմոր, բաժանել 4 գնդի: Գնդերը բացել 3-4մմ հաստությամբ, պատրաստի խորիզը փռել վրան, ռուլետաձև փաթափել, ձեռքով մի քիչ "տափակեցնել", վրան քսել հարած ձվի դեղնուցը և դանակով կտրտել ոչ շատ մանր կտորների: Դնել ջեռոցի տապակի մեջ, թխել մոտ 15րոպե 200°-ով:
Իսկ խորիզը պատրաստելու համար անհրաժեշտ է շաքարավազն ու ալյուրը վանիլինի հետ խառնել, ավելացնել յուղը, լավ խառնել:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք գաթա արագ պատրաստվող
ալյուր 3 թեյի բաժակ
կարագ 500 գրամ
մածուն 300 գրամ
սպիտակուց 2 հատ
սոդա 0,5 թեյի գդալ
քացախ 1 ճաշի գդալ
ալյուր 1 թեյի բաժակ
շաքարավազ 1,5 թեյի բաժակ
յուղ 0,5 թեյի բաժակ
վանիլ
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2090 դրամ,
իսկ կալորիականությունը ` 287 կկալ