Լցոնած կարմիր պղպեղ շատ համեղ Պատառ - Բուտերբրոդ է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Պղպեղի մեջ մեծ քանակությամբ վիտամին Ց և կալիում կա, այն մազերի և եղունգների աճի հրաշալի խթանիչ է: Այսօր պղպեղը լցոնելու ենք սնկով և պղպեղով:
Ինչպես պատրաստել լցոնած կարմիր պղպեղ
Խոշոր պղպեղները երկարությամբ կիսել, պոչերը չկտրել, սերմատուփերը այնպես հեռացնել, որ նավակներ ստացվեն, 10 վայրկյան խաշել, սառը ջրով հովացնել, շարել ջեռոցի յուղած տապակի մեջ: Մանր կտրտած սոխն ու սունկը միասին տապակել, ավելացնել ջրքամած բլղուրը, մանր կտրտած մաղադանոսը, համեմել աղ ու պղպեղով, կրակից վերցնել: Թողնել զանգվածը մի քիչ սառչի, ապա ավելացնել քերած պանիրը, խառնել, ստացված զանգվածով լցոնել պղպեղները, վրան շարել լոլիկի կտրտած շերտերը և 20 րոպեով դնել տաք ջեռոցը:
---------------------------------------------------
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք լցոնած կարմիր պղպեղ
կարմիր պղպեղ 2 հատ
բլղուր 150 գրամ
սոխ 1 գլուխ
սունկ 150 գրամ
ձեթ 3 ճաշի գդալ
պանիր 100 գրամ
լոլիկ 1 հատ
մաղադանոս 0,5 փունջ
աղ
սև պղպեղ
կարմիր աղացած պղպեղ
---------------------------------------------------
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 790 դրամ,
իսկ կալորիականությունը ` 88 կկալ