Բաստուրմայով բրդուչներ շատ համեղ Պատառ - Բուտերբրոդ է և կարելի է մատուցել Ամենօրյա սեղաններին:
Բաստուրմա բոլորը սիրում են: Այն ավելի շատ մատուցվում է իբրև նախուտեստ, թեպետ հաճախ հանդես է գալիս իբրև ուտեստի բաղադրիչ:
Ինչպես պատրաստել բաստուրմայով բրդուչներ
Լոլիկը գցել տաք ջրով թասի մեջ, թողնել 2 րոպե: Պղպեղը մաքրել, մանր խորանարդների կտրտել, բուսայուղով թեթևակի տապակել: Լոլիկը կլպել, կիսել, հյութն ու սերմերը հեռացնել, պտղամիսը ոչ մանր կտրտել, լցնել տապակի մեջ, ուժեղ կրակի վրա 1 րոպե թողնել, ապա կրակն անջատել, ավելացնել բարակ շերտատած բաստուրման, մանրացրած մաղադանոսը, խառնել: Մածունն ու ձվերը միասին լավ հարել, պաքսիմատը լցնել տափակ ափսեի մեջ: Լավաշից 20*20 սմ չափի քառակուսի կտորներ կտրել: Սառած խճողակին ավելացնել խոշոր քերած պանիրը, խառնել: Լավաշի կտորին անկյունաձև խճողակ դնել, եզրերին սոուս քսել, գլաններ փաթաթել, դրանք թաթախել սոուսի մեջ, թավալել պաքսիմատի մեջ և շարել ջեռոցի յուղաթուղթ փռած տապակի մեջ: Եփել նախապես 180* տաքացրած ջեռոցում՝ մինչև կարմիր կեղև կապի: Բրդուճները շեղակի կիսել, մատուցել տաք:
---------------------------------------------------
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք բաստուրմայով բրդուչներ
պանիր 100 գրամ
բաստուրմա 150 գրամ
կարմիր պղպեղ 1 հատ
լոլիկ 1 հատ
մաղադանոս 1 փունջ
մածուն 0.5 թեյի բաժակ
ձու 2 հատ
պաքսիմատ 1 թեյի բաժակ
ձեթ
լավաշ 2 հատ
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1780 դրամ,
իսկ կալորիականությունը ` 347 կկալ