Կանաչ սոխով շերտավոր բլիթ շատ համեղ Պատառ - Բուտերբրոդ է և կարելի է մատուցել Ամենօրյա սեղաններին:
Ինչպես պատրաստել կանաչ սոխով շերտավոր բլիթ
Ալյուրն ու աղը խառնել, այնքան ջուր լցնել, որ միջին պնդության խմոր ստացվի, լավ հունցել, դնել փակվող ամանի մեջ, դա էլ տեղադրել գոլ ջրով ամանի մեջ, որպեսզի խմորը շուտ հասունանա: Սոխը մանր կտրտել, վրան քիչ աղ ու կարմիր պղպեղ անել: Խմորը փոքր գնդերի բաժանել, բարակ, երկարուկ շերտ գրտնակել, վրան հալած յուղ քսել, սոխ շաղ տալ,մատիտի նման փաթաթել, ապա, մի ծայրից սկսելով՝ պարույր փաթաթել, տափակեցնել: Տապակի մեջ բուսայուղ տաքացնել, բլիթները երկու կողմից տապակել, տեղափոխել թղթե անձեռոցիկի վրա: Մատուցելիս վրան կտրտած կանաչ սոխ շաղ տալ:
---------------------------------------------------
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք կանաչ սոխով շերտավոր բլիթ
ալյուր 200 գրամ
կանաչ սոխ 0.5 փունջ
յուղ 2 ճաշի գդալ
ձեթ
աղ 1 թեյի գդալ
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 330 դրամ,
իսկ կալորիականությունը ` 41 կկալ