Սպանախով կուտապ շատ համեղ Պատառ - Բուտերբրոդ է և կարելի է մատուցել Ամենօրյա սեղաններին:
Շարունակում ենք կուտապների շարքը: Այսօր սպանախով կուտապ ենք պատրաստելու, որի միջուկը անկրկնելի համ է ստանում թահինի շնորհիվ:
Ինչպես պատրաստել սպանախով կուտապ
Ձուն հարել 0.5 թ.գդալ աղով, ավելացնել մածունը, շաքարավազը, լավ հարել: Ավելացնել նաև սոդան, ալյուր մաղել և հունցել խմորը: Պետք է փափուկ խմոր ստանալ: Թողնել խմորը հանգստանա: Տապակը դնել գազօջախին բուսայուղ տաքացնել, սոխը մանր կտրատել, ավելացնել տապակի վրա և սոխեռած անել: Սոխեռածին ավելացնել նաև ճզմած սխտորը: Սպանախը մանր կտրատել, ավելացնել սոխեռածին մի փոքր աղ և կափարիչով ծածկել: Հենց զանգվածը նստի, կափարիչը հեռացնել քիչ աղ ու պղպեղ անել լավ խառնել և թողնել սպանածը տապակվի: Սպանախի զանգվածը դատարկել ամանի մեջ, վրաից ավելացնել թահինը: Լավ խառնել: Ափսեի մեջ ձուն ջարդել: Ջեռոցի տապակին յուղաթուղթ փռել: Խմորից ձվի չափ գնդեր պոկել, գրտնակով բացել: Խմորի վրա միջուկ դնել, ձևավորել կուտապները և շարել ջեռոցի տապակի վրա: Վրան քսել հարած ձուն: Դնել նախապես 190° տաքացրած ջեռոցը, թողնել այնտեղ 20-25 րոպե:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք սպանախով կուտապ
ալյուր 2 թեյի բաժակ
մածուն 150 մլ
շաքարավազ 1 ճաշի գդալ
ձեթ 2 ճաշի գդալ
սոդա 0.5 թեյի գդալ
սպանախ 500 գրամ
սոխ 2 գլուխ
ձու 2 հատ
աղ
սև պղպեղ
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 850 դրամ,
իսկ կալորիականությունը ` 278 կկալ