Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Լցոնած սունկ գինով

Լցոնած սունկ գինով
Պատրաստեք լցոնած սունկ գինով հետևյալ բաղադրատոմսով
Լցոնած սունկ գինով շատ համեղ Պատառ - Բուտերբրոդ է և կարելի է մատուցել Ամանորյա սեղաններին:

Առաջարկում ենք իտալական մի ուտեստ պատրաստել` լցոնած սունկ: Այն հրաշալի նախուտեստ է, կարելի է մատուցել և մսեղենի, և փլավի հետ:



Ինչպես պատրաստել լցոնած սունկ գինով
Միջին ագարիկոնների տոտիկն առանձնացնել, գլխիկների մեջ աղ անել, շրջել անձեռոցիկի վրա, թողնել ջուրը դուրս գցեն: Տոտիկները մանր կտրտել, մանր կտրտել նաև սխտորը: Ձիթայուղ տաքացնել, սխտորը կես րոպե տապակել, ավելացնել սնկի մանրացրած տոտիկները, տապակել` մինչև պատրաստ լինեն, համեմել, կրակից վերցնել, սառեցնել: Պանիրը քերել թասի մեջ, վրան ձու ջարդել, համեմել չոր կանաչիներով, պղպեղով, պաքսիմատ և 2 ճ.գդալ սպիտակ գինի լցնել, ավելացնել տոտիկները, խառնել: Այս զանգվածով լցոնել սնկի գլխիկները, շարել ջեռոցի յուղած տապակին, վրան սպիտակ գինի ցողել և 200° ջերմ.ջեռոցում եփել 30-35 րոպե: Կարելի է մատուցել թե տաք, թե սառը:
---------------------------------------------------
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք լցոնած սունկ գինով
  սունկ 500 գրամ
  սխտոր 2 պճեղ
  ձու 1 հատ
  ձեթ 2 ճաշի գդալ
  պանիր 100 գրամ
  պաքսիմատ 1 ճաշի գդալ
  սպիտակ գինի 0,5 թեյի բաժակ
  աղ
  սև պղպեղ
  ռեհան
  թարխուն
  ծիտրոն
---------------------------------------------------
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1160 դրամ,
իսկ կալորիականությունը ` 122 կկալ
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top