Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Բրնձով պասուց տոլմա

Բրնձով պասուց տոլմա
Պատրաստեք բրնձով պասուց տոլմա հետևյալ բաղադրատոմսով
Բրնձով պասուց տոլմա շատ համեղ Ճաշատեսակ է և կարելի է մատուցել Պասի ուտեստներ սեղաններին:

Պասուց տոլմաներից ամենահայտնին կաղամբով և հատիկավորներովը, հիմնականում Ամանաորին են պատրաստում: Իսկ գարնանային այս շրջանում, ավելի շատ բրձով ենք պատրաստում:



Ինչպես պատրաստել բրնձով պասուց տոլմա
Տապակի մեջ բովել ընկույզը: Սոխը մանր կտրատել: Ընկույզը վերցնել տապակի վրայից, նույն տապակի մեջ տաքացնել բուսայուղը և տապակել սոխը: Բոված ընկույզը և սխտորը մանրացնել, ավելացնել սոխերածին, ավելացնել նաև չոր նանան, նախապես կիսախաշ բրինձը և լավ խառնել: Համեմել աղ ու պղպեղներով, ավելացնել քերիչով անցկացրած մի փոքր կիտրոնի կեղևը, լավ խառնել, վրան կափարիչ դնել: Սամիթն ու մաղադանոսը մանր կտրտել, ամանի մեջ լցրած խճողակին ավելացնել կտրտած կանաչին, կես կիտրոնի հյութը, լավ խառնել: Խաղողի լվացած տերեները բացել, վրան խճողակ դնել և փաթաթել տոլմաները: Փաթաթված տոլմաները դնել կաթսայի կամ թավայի մեջ, շերտերի արանքում չամիչներ շարել: Վրան ավելացնել ձիթայուղ, եռացրած ջուր, ափսեով ծածկլե, որպեսզի տոլմաները չքանդվեն, կափարիչով փակել և դնել գազօջախին: Բարձր կրակով հասցնել եռման աստիճանի, հետո կրակն իջեցնել և եփել մինչև պատրաստ լինելը: Մատուցել սառը վիճակում:
---------------------------------------------------
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք բրնձով պասուց տոլմա
  բրինձ 200 գրամ
  խաղողի տերևներ 400 գրամ
  ձեթ 3 ճաշի գդալ
  սոխ 1 գլուխ
  սխտոր 1 պճեղ
  մաղադանոս 0.5 փունջ
  սամիթ
  նանա 1 թեյի գդալ
  կիտրոն 1 հատ
  չամիչ 50 գրամ
  ընկույզ 50 գրամ
  աղ
  սև պղպեղ
  կարմիր աղացած պղպեղ
---------------------------------------------------
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1560 դրամ,
իսկ կալորիականությունը ` 110 կկալ
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top