Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Հնդկաձավարով և սնկով ուտեստ

Հնդկաձավարով և սնկով ուտեստ
Պատրաստեք հնդկաձավարով և սնկով ուտեստ հետևյալ բաղադրատոմսով
Հնդկաձավարով և սնկով ուտեստ շատ համեղ Ճաշատեսակ է և կարելի է մատուցել Պասի ուտեստներ սեղաններին:



Ինչպես պատրաստել հնդկաձավարով և սնկով ուտեստ
Հնդկաձավարը լցնում ենք կաթսայի մեջ, վրան լցնում ենք եռացրած ջուր և դնում կրակի վրա։ Թույլ կրակի վրա 20 րոպե եփում ենք (փաթեթով հնդկաձավարների դեպքում. լցնում ենք եռման ջրի մեջ և նույն եղանակով եփում)։ Սոխն ու գազարը մաքրում ենք։ Գազարը անցկացնում ենք քերիչով, իսկ սոխը ձողաձև կտրատում ենք։ Սոխը 1 րոպե ձիթայուղի մեջ տապակում ենք, ավելացնում ենք գազարը և ևս 2-3 րոպե տապակում։ Սունկը մաքրում ենք, լվանում և կտրատում։ Սունկն ավելացնում ենք բանջարեղենին և միջին ուժեղության կրակի վրա մոտ 5 րոպե տապակում` ժամանակ առ ժամանակ խառնելով։ Պատրաստի հնդկաձավարը լցնում ենք ափսեի մեջ, ավելացնում ենք սնկով ու բանջարեղենով զանգվածը, աղ ու պղպեղ անում և լոռամրգիով ձևավորում ենք։
Սնկով պատրաստված այս ուտեստին կարող ենք նաև այլ բանջարեղեն ավելացնել։ Կախված նրանից, թե ինչ ունենք ձեռքի տակ:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք հնդկաձավարով և սնկով ուտեստ
  սունկ 500 գրամ
  սոխ 2 գլուխ
  գազար 1 հատ
  ձեթ 1 ճաշի գդալ
  հնդկաձավար 250 գրամ
  աղ
  սև պղպեղ
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1020 դրամ,
իսկ կալորիականությունը ` 51 կկալ
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top