Պասուց բլինչիկ շատ համեղ Ճաշատեսակ է և կարելի է մատուցել Պասի ուտեստներ սեղաններին:
Պասի ժամանակ էլ կարելի է կաթնախմորուկ` բլինչիկ, պատրաստել` առանց կաթ ու ձու օգտագործելու:

Ինչպես պատրաստել պասուց բլինչիկ
Գազով հանքային ջրին մի պտղունց աղ անել, 1 թ.գդ շաքարավազ և 3 ճ. գդալ բուսայուղ ավելացնել, խառնել, ավելացնել ալյուրը, հարել` մինչև գնդերը վերանան: Ամանը ծածկել, 2 ժամով դնել սառնարանը: Չոր տապակի մեջ հնդկաձավարը բովել` մինչև հատիկները սկսեն բացվել: Կաթսայի մեջ ջուր եռացնել, աղ անել, հնդկաձավարը լցնել կաթսայի մեջ, թողնել այն եփվի: Տապակի մեջ կտրտած սոխը բուսայուղով տապակել, ավելացնել ջրքամած հնդկաձավարը, համեմել աղ ու պղպեղով, կրակից վերցնել, թողնել խճողակը սառչի: Տապակը տաքացնել, բուսայուղով քսել, “բլինչիկներ” թխել: Խճողակին կտրտած մաղադանոս ավելացնել, խառնել: “Բլինչիկներին” խճողակ դնել, փաթաթել, տապակել բուսայուղով և մատուցել աջիկայով:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք պասուց բլինչիկ











Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1410 դրամ,
իսկ կալորիականությունը ` 84 կկալ