Սնկի սոուսով մակարոն շատ համեղ Ճաշատեսակ է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Այսօր առաջարկում ենք մակարոն եփել և մատուցել շատ համեղ մի սոուսով:
Ինչպես պատրաստել սնկի սոուսով մակարոն
Բեկոնը շերտատել, շերտերը տաքացրած տապակի մեջ լցնել, խառնելով տապակել՝ մինչև յուղը դուրս գցեն և խրթխրթան դառնան: Սունկը բարակ շերտատել: Կաթսայի մեջ ջուր եռացնել, աղ անել, մակարոնը եփել: Բեկոնը տեղափոխել ափսեի մեջ, մնացած յուղով տապակել սունկը՝ մինչև պատրաստ լինի: Հարիչի բաժակի մեջ լցնել սերուցքը, ալյուրը, ավելացնել տապակած սնկի կեսը, հարել, ետ լցնել տապակի մեջ, եփել, աղ ու պղպեղ անել, կիտրոնի հյութ լցնել, եփել 1 րոպե: Մակարոնը ջրքամել, լցնել սոուսի մեջ, խառնել, ուտեստը լցնել մատուցվող ափսեի մեջ, վրան շաղ տալ բեկոնի կտորները:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք սնկի սոուսով մակարոն
մակարոն 300 գրամ
սունկ 200 գրամ
բեկոն 100 գրամ
ալյուր 1 ճաշի գդալ
սերուցք 200 մլ
կիտրոնի հյութ 1 ճաշի գդալ
աղ
սև պղպեղ
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1580 դրամ,
իսկ կալորիականությունը ` 95 կկալ