Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Աթաբեկ Խնկոյան

Աթաբեկ Խնկոյան

Աթաբեկ Խնկոյան (1870-1935)

Աթաբեկ Խնկոյանը (Խնկո- Ապեր) հայ մանկագիր բանաստեղծ է : Ծնվել է 1870 թվականինին Փամբակի շրջանի Ղարաբոյա գյուղում:

Աթաբեկ Խնկոյանը գրագիտություն սովորել է իրենց գյուղի տիրացուի մոտ, այնուհետև անցել Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի), ուր հաջողությամբ լրացնելով ուսման միջին ընթացքը, նվիրվել է ուսուցչության:

Նա մանուկների համար բազմաթիվ ստեղծագործություններ է գրել, մշակել հայկական և այլ ժողովուրդների շատ առակներ։

Գրական փորձերը սկսել է աշակերտական հասակից: Նրա այդ շրջանում գրած ոտանաւորները լույս տեսան 1890 թվականին: Աշխատակցում էր նաև “ Աղբյուր մանկական ամսագրին”: Խնկոյանը դարձավ նրա ամենամոտիկ աշխատակիցը:

Ղազարոս Աղայանից և Հովհաննես Թումանյանից հետո, Խնկոյանը համարվում է մեր մանկական լավագույն գրողներից մեկն է: Նրա մանկական նմանը չունեցող ոտանավորներից են՝ “ Գիրք”, “Այգի”, “ Լուսին”, “Ծիծեռնակին”, “ Գարուն”, “Մեղու”, “ Ձմեռ պապի”, և այլն: Չափածո գրվածքներից են՝ “Աղվեսն ու Արջը”, “ Ցորնատերն ու Ջաղացպանը”, “Գյուղացին ու Արջը”, և այլն: Իսկ արձակներից՝ “ Խուլի այծերը”, “ Իմ բալիկը” “ Գալոյի Աղվեսը”, և այլն:

Սակայն Խնկոյանը մեր գրականութեան մէջ ավելի հայտնի է որպես տաղանդվոր առակագիր: Բազմաթիվ են նրա մեկը մյուսից ավելի սուր խայթող ու խորիմաստ առակները:

Ինքնույն գրվածքներից բացի ունի և փոխադրություններ՝ մեծ մասամբ ռուս հռչակավոր առակագիր Կռիլովից: Այս շարքին են պատկանում՝ “Կարիճն ու գորտը”, “ Ճպուռն ու մրջյունը”, “Մկների ժողովը”, “Վատ ընկեր”, “Կկուն ու աքլորը”, “ Գայլն ու գառը”, “Աղվեսն ու խաղողը”, և այլն:

Խնկոյանը մահացել է 1935 թվականին Երևանում:

Նրա անունով է կոչվում Երևանի քաղաքային մանկական գրադարանը։
 

Ստեղծագործություններ

Բանաստեղծություններ 
Առակներ 
 
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top