Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Խաչատուր Աբովյան (1809-1948)

Խաչատուր Աբովյան (1809-1948)
Խաչատուր Ավետիքի Աբովյանը ծնվել է հոկտեմբերի 15, 1809 թվականին Քանաքեռ գյուղում , Երևանի մոտ, մի նահապետական ընտանիքում:Զավակն է եղել նահապետական նշանավոր մի ընտանիքի։ Նրա պապի՝ Աբովի հռչակը երկար է ապրել համագյուղացիների մեջ, իսկ նրա առատաձեռնության մասին հպարտությամբ է խոսել ինքը՝ Խաչատուր Աբովյանը։ Գրողի օրոք, սակայն, Աբովենց տան նախկին հարստության հետքն անգամ մնացած չի եղել։ Սկզբում սովորում է իրենց գյուղում: Տասը տարեկանից հայրը նրան տանում է Էջմիածին կրթությունը շարունակելու. հինգ տարի այդտեղ մնալուց հետո անցնում է Թիֆլիս և ավարտում է Նեսիսյան դպրոցը:

1830 թվականին Աբովյանը ռուս պետության հաշվին գնում է Դորպատ , ուր գերմանացի պրոֆեսոր Պարոտի միջնորդությամբ հաջողվում է նրան ընդունվել համալսարան, որը իր տարիների ցանկություն է եղել: Բարձրագոյն ուսումն ավարտելուց հետո1836 թվականին վերադառնում է հայրենիք և նվիրվում ուսուցչության :

Աբովյանը համարվում է արևելահայ նոր գրականության հիմնադիրը և առաջին վիպագիրը , որ գրեց աշխարհաբար լեզվով: Նրա առաջին գլխավոր աշխատություւնն է “Վէրք Հայաստանի” պատմական վեպը, որի մէջ ներկայացնում է հայ ժողովրդի կյանքը և տառապանքը, պարսից տիրապետության շրջանում: Խոր զգացմունքներով Աբովյանը տալիս է մեր ժողովրդի բարձր հայրենասիրությունը, նրա հերոսական ոգին, ազնիվ ձգտումները , հայոց աշխարհը իր գեղեցիկ բնությունով, հպարտ լեռներով, ծաղկանկար դաշտերով ու խոր-խոր ձորերով:

Աբովյանի ուրիշ գրւածքներից են ` “Պարապ վախտի խաղալիք ”, “Թուրքի աղջիկը”, “Ֆեոդորա կամ Որդիական սեր ”՝ պիես (Երևանի բարբառով), “ Օվսաննա”, “Ճանապարհորդություն ,  “ Դեպի Մասիս” և այլն :

Աբովյանը իր կյանքի վերջին տարիներում հոգեկան խոր տառապանքներ է ունեցել : Իր քարոզած լուսավոր գաղափարների պատճառով, վաստակել էր մեծ թվով խավարամիտ թշնամիներ, որոնք ամեն կողմից հալածում էին նրան: Եվ ահա 1848 թվականին, Ապրիլի 2-ին տանից դուրս է գալիս ու այլևս չի վերադառնում : Նրա մահվան մասին զանազան ենթադրություններ կան , բայց և ոչ մեկը ճշտված չէ : Այսպիսի ողբերգական վախճան է ունենում Աբովյանը , թողնելով իր գործը՝ “Վերք Հայաստանի”-ն հայ ժողովրդին, որի մեջ ապրում է նրա հայրենաշունչ ոգին :

Աբովյանի հուշարձանը այսօր գտնվում է Երևանում իր անունով կոչված հրապարակում:
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top