Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Պետրոս Դուրյան (1851-1872)

Պետրոս Դուրյան (1851-1872)
Դուրյան Պետրոս Ամբրահամի - բանաստեղծ, դրամատուրգ:
    Ծնվել է  (հունիսի 1 (մայիսի 20) 1851 Կ.Պոլսում, դարբնի ընտանիքում:
    1867 - ավարտել է Սկյուտարի ճեմարանը, որտեղ սովորել է ընդմիջումներով, քանի որ ստիպված էր ապրելու միջոցի համար աշխատել (դեղագործի օգնական, գործակատար, դերասան):
    Դուրյանը գրել է "Տարագիր և Սիպերիա" ողբերգությունը, "Վարդ և Շուշան կամ Հովիվք Մասյաց" մելոդրաման, "Սև հողեր կամ Հետին գիշեր Արարատյան", "Արտաշես աշխարհակալ", "Անկումն Արշակունի հարստության", "Ասպատակությունք պարսկաց ի Հայս կամ Ավերումն Անի մայրաքաղաքին Բագրատունյաց" պատմական ողբերգությունները: ՈՒնի մի շարք ռոմանտիկական դրամաներ: Դուրյանի դրամաները, բացառությամբ "Տարագիր ի Սիպերիայի" (որը նվիրված է Մ. Նալբանդյանին) և "Թատրոն կամ Թշվառների", բեմադրվել են նրա կենդանության օրոք:
    Դուրյանից մեզ է հասել մի քանի տասնյակ բանաստեղծություններ: "Վիշտ հայուն", "Իղձք առ Հայաստան" հայրենասիրական երգերում նկարագրելով Հայաստանի ծանր վիճակը՝ փրկության ելքը համարում է լուսավորությունն ու միաբանությունը, կոչ անում դիմել ինքնապաշտպանության ("Նոր սև օրեր"):
    Դուրյանը հայ նոր քնարերգության առաջին խոշոր սիրերգակն է: Նա վերականգնեց միջնադարյան քնարերգության հետ խզված կապը, հրաժարվեց կլասիցիզմից, բանաստեղծությանը հաղորդեց զգացմունքային խորություն, հոգեբանություն, խոր հետք թողեց հայ քնարերգության վրա:
    Դուրյանի երկերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով:
Մահացել է փետրվարի 2 (հունվարի 21) 1872-ին Կ.Պոլսում թոքախտից:
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top