Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Գլուխ առաջին

Գլուխ առաջին


6
Ո՞ր մեկն ասեմ, ո՞ր մեկը թողամ. մարդի սիրտ կրակ ա ընկնում, երբ որ խեղճ մոր արածն ու ասածը միտքն ա բերում: Ո՛վ որդի ա մեծացրել, նա լավ կիմանա մոր սիրտը, տկար լեզուն ի՞նչ կարա սրտի ամեն մեկ կսկիծը, ամեն մեկ յարեն բառով ետ պատմիլ: Ողորմելի մերը էսպես խելքը կորցրել, չէր իմանում, թե ի՞նչ էր ասում, ի՞նչ էր անում: Թուրքերն էլ, որ տասը հատ էին թվով, է՛ն անօրեն տեղըներովն էլ, ղորդ ա, բարկանում, հարբա էին գալիս,

ամա մոր էսպես մորմոքվիլը տեսնելով՝ սիրտըները մի քիչ գութ ընկավ: Իրանք էլ էին գիտում, որ մոր համար հեշտ չի որդի մեծացնիլ, ետո էսպես բիրադի կորցնիլ: Հավն իր ձագը կորցնելիս՝ կյանքը հետը տալիս ա, ո՞ւր մնա բանական մարդը. իրանք էլ մնացել էին մոլորված, ամա Սարդարի հրամանն էր, չանեին, չտանեին, իրանց գլուխը կթռչեր յա աչքը դուս կգար: Ճարըները կտրվեց, խոսքըմին արին, որ մորն էլ աղջկա հետ տանին բերդը, սարդարի դուռը, իրանց պարտքի տակիցը դուս գան, ետո ինչ կուզենան, անեն: Նոքարներին հրամայեցին, որ ձիանները թամքեն, յարաղ-ասպաբ քցեցին, թուրըները կապեցին ու կամաց-կամաց մոտ էկան, որ մորն էլ, աղջկանն էլ վերցնեն, տանին:
Թագուհի՛ն, Թագուհի՛ն, աշխարքի աչք Թագուհի՛ն, երկնքի տակին, գետնի երեսին անթառամ ծաղիկ Թագուհի՛ն, դրախտ, մանիշակ, անգին, անհատ, աննման Թագուհի՛ն. ի՞նչ լեզու պետք է ըլի, որ նրա գովասանությունը պատմի, ի՞նչ աչք, որ նրա տեսքն ու կերպարանքը մեկ բանի նմանացնի: Շարմաղ, լուսաթաթախ երեսը, որ արեգակի պես լիս էր տալիս ու վարդի պես փայլում, դառել էր սպիտակ քաթան, սառել, սփրթնել: Էն երկնանման աչքերը, որ տեսնողի հոգին վառում, կրակում էին, ընկել էին խոր, փակվել, կուլ գնացել: Թագուհի՛ն, ջիվան Թագուհի՛ն, մորը մեկ Թագուհի՛ն, որ հրեշտակի նման ում որ մեկ մտիկ էր տալիս, հոգին անմահական խնդությունով լցվում էր, սառել, փետացել,անշունչ, անլեզու մնացել էր գետնի վրա ընկած, երեսը երկինքը քցած. հենց գիտես, թե էլ էս աշխարքումը չի՛, հրեշտակաց մեջն ա համբարձել, դրախտումն ըլի իր անմեղությունը վայելում: Նրա թուխ-թուխ ունքերը, նրա չալ-չալ աչքերը, նրա նռնահատ թշերը, նրա բարակ-բարակ, ղալամ քաշած պռոշները, նրա լուսեղեն ճակատը, նրա մարմար, նուրբ քիթը, նրա բլբյուլի լեզուն, նրա ոսկեցնցուղ բուկը՝ բոլոր-բոլոր սառել, քարացել, պապանձվել էր: Հենց հարամ ձեռը նրան առավ թե չէ, մեկ ա՜խն էր՝ նրա հոգին: Քաշեց, թուլացավ, իրանից գնաց, ու մինչև դռան շեմը կբերեին, հավի պես մեկ էլ թրպրտաց, ու ձենը փորն ընկավ: Շլինքը ծռվել, թուլացել, գլուխը շեմի էս կողմն էր մնացել կախ էլած, մարմինը՝ է՛ն կողմն ընկած: Ոսկեթել մազերի կեսը մնացել էր բարձր, որ նրա անմեղ երեսն ու դոշը ծածկի, կեսը էնպես խճճված՝ գետնի վրա փռվել, քաշ էր ընկել: Նազուկ ձեռների մեկը սրտի վրա էր թուլացած ընկած, մյուսը՝ հողի վրա, չորացած տարածված: Դամարը ցամաքել, շունչը կտրվել, հոգին երկինքն էր վերացել:

Բաս ի՞նչ կըլեր, որ էսպես չէ՛ր էլել: Մինչև էն հադաղը նրա անկաջը մեկ թթու խոսք չէ՛ր լսել. նրա աչքը մեկ դառը օր չէ՛ր տեսել, նրա երեսը մեկ կոշտ զրից չէ՛ր էկել: Վարդի պես ծաղկել, մանիշակի պես մեծացել էր: Դեռ ոտը քարի չէ՛ր դիպել, դեռ մատը մեկ փուշ չէ՛ր մտել: Տասնըհինգ տարին անց էր կացել, դեռ նրա անմեղ հոգին աշխարքիցս

մեկ բան չէ՛ր խաբար: Նրա ընկեր աղջըկերքը դռներին, կտրներին էին ման գալիս, օր անցկացնում, նա ծունկը մոր ծնկանը կպցրած՝ յա կար էր անում, յա քարգահ, յա իրանց տանն ու դռանն էր մտիկ տալիս, յա իրանց մալին, ապրանքին աչք ածում: Ղուշը գլխի վրովը թռչելիս՝ կարմրտակած, շունչը կտրած, լեղապատառ տուն էր ընկնում, որ իր շվաքն էլա մեկ օքմին չտեսնի: Մոր մեկ մատը փուշ ըլելիս յա մեկ տեղը ցավելիս՝ ուզում էր հոգին հանի, իրան տա. էլ քար, էլ խոտ չէր մնում, որ նա վրեն չի՛ չոքի ու աստծու ողորմաթյունը խնդրի: Աղքատ տեսնելիս՝ բերնի թիքեն հանում, իրան էր տալիս, որ նրան օրհնի, նրանց արևշատություն խնդրի: Բաղն էլ է՛ն ժամանակն էր գնում, որ լիսն ու մութը դեռ չէ՛ր բաժանված ըլում: Բաղիցն էլ է՛ն վախտն էր տուն գալիս, որ մութը գետինն առած, ոտը քաշված, խաղաղված էր ըլում: Ով ուզենար նրան տեսնի, յա ծառի, յա պատի տակի պետք էր տափ կենար, որ նրա սուրբ երեսը տեսներ, նրա աչքի լսովը հայիլ-մայիլ մնար: Ծաղկըներն էլ, հենց իմանաս, նրա ոտի ձենն առնելիս՝ ուրախանում, ցնծում, բացվում, փչչում էին: Ղշերն էլ նրա երեսը տեսնելիս, հենց բռնիր, նո՛ր հոգի էին առնում, գլխըները թևըների տակիցը բարձրացնում, ճխում, ճչում, ծլվըլում, թևերին խփում, ծափ տալիս: Ձեռը գառան գլուխը քսելիս յա շփելիս, հենց գիտես, թե է՛ս անմեղ հայվանն էլ էր իմանում, որ հրեշտակի ձեռք ա իրան դիպչում և ո՛չ մարդի: Մի քիչ մոտիցը պակսելիս՝ ձենը աշխարք էր վերցնում, մարդի սիրտ էրում, է՛նպես էր բղղում, քար ու քոլ ընկնում: Շատ անգամ նրա փափուկ ծնկան վրա էր քնում, նրա անուշահոտ, ազիզ ձեռիցն էր խոտ ուտում:

Չայիր-չիմանի, մանիշակի վրա, վարդի, թթենու տակին յա քչքչան առվի մոտ որ բազի վախտ քնած չէր ըլում, հենց իմանաս, երկնքիցը լիս ա վեր էկել, ափնիքը հայլի դառել: էսպես քնած վախտին էր ըլում, որ մերը ուսուլով մոտանում էր՝ յա երեսն էրեսին դնում, յա գլուխը իր գոգը դնում, յա վրեն շոր քցում ու խաչակնքում, որ քունն առնի, դինջանա, յա թե չէ, որ վախտը գալիս էր, երեսին հով էր տալիս, նանիկ էր ասում, որ վեր կենա, իրիկնահովը, արեգակի մեր մտնիլը տեսնի, ու միասին պտուղ, ծաղիկ հավաքեն, գնան տուն: Շատ անգամ վարդի փունջը մեկ ձեռին, մանիշակինը՝ մեկել, աչքը որ չէ՛ր բաց անում, հենց գիտես, սար, ձոր, ծառ, թուփ, խոտ, ծաղիկ նրան էին մաթ մնացել, նրա շունչն ըլեին ուզում, որ քաշեն, ծծեն, զորանան, դալարին:

Հովը մազերի վրա սլսլալիս, երեսին դիպչելիս էլ չէ՛ր ուզում, որ առաջ խաղա յա ետ գնա, հենց նրա գլխո՛վն էր պտտում, հենց նրա մազերի՛ հետ խաղում: Վարդի վրա երեսը կռացնելիս, ուզում էր, որ բարձրանա, նրա շունչը քաշի, նրա պատկերի գունը գողանա, որ դհա ավելի գեղեցիկ, դհա անուշահոտ երևի: Բլբյուլը նրա հոտն առնելիս իր վարդը մոռանում, նրան էր գովում, նրա վրեն էր իր սերը թափում, նրա հասրաթովն էրվում, խորովվում: Շատ անգամ, ինքը ձեն հանելիս, յա ինքն իրան խաղ ասելիս, հենց իմանում էր, թե հրեշտակներն են իր հետ խոսում, իրան ձեն տալիս յա ձենը քաշում: Առավոտյան ցողը, իրիկվան վերջի լիսը՝ մեկը նրան տեսնելիս ցնծալով վեր էր գալիս, որ նրա սուրբ երեսին նստի, մեկը ցավելով երեսն իրան էր քաշում, աչքը խփում, որ նա շուտով քուն մտնի, գիշերն անց կենա, որ առավոտն էլի գա, նրա տեսության արժանանա, նրա լուսովը հոգի առնի ու զվարճանա: Քունը նրա աչքերին է՛նպես էր մոտանում, ինչպես մեկ սրբի՝ երկնային հրեշտակը: Թևերն երեսին փռում, անմահական երազով նրան գրկում, գգվում, արթնացնում, էլ ետ իր գիրկը դնում:
Ա՜խ, ո՞ր մեկն ասեմ. նրա ամեն մեկ շարժմունքը, ամեն մեկ խոսքը, ամեն մեկ մտիկ տալը, ամեն մեկ աչքի ու պռոշի ժաժ գալը հրաշք էր: Էն լուսակոլոլ աչքերը, էն խնկան ծաղիկ շրթունքը որ չէ՛ր բաց անում, մարդ ուզում էր ո՛չ ուտի, ո՛չ խմի, հենց նրան մտիկ տա, նրա սուրահի բոյին թամաշ անի, նրա ոտի տակին հոգին տա, նրա ձեռիցն իր մահն առնի՛: Է՛ս երկնային հրեշտակը, է՛ս անմեղ գառն էր էս հադաղին է՛ն գազանների ձեռին. ի՞նչ քարացած, ապառաժ սիրտ պետք է ըլի, որ նրան տեսնելիս կամ նրա պատմությունը լսելիս գլխին կրակ չի՛ վառվի: Ո՞ր մեր էս հադաղին թուրը չէ՛ր աոնիլ ու իր ջիգյարը ցցիլ: Ո՞ր հարևան կամ անցվորական նրա էն լուսեղեն երեսին նայելիս՝ աչքին չէ՛ր հուպ տալ, որ լացը գա, ու սիրտը հովանա: Ամա մեր գեղական խեղճ խալխը էնքան էսպես բաներ տեսել ու լսել էին, որ արտասունքներն էլ էր ցամաքել, աչքըների լիսն էլ էր հատել:

Հենց էն ա, ֆառաշները տեսնելով, որ մեր ու աղջիկ դարդի ձեռիցը նղղեցան ու էլ ձեն, շունչ չէին տալիս, լավ համարեցին, որ էսպես թուլացած՝ վերցնեն, էրկուսին էլ տանին, որ էլ շատ ինջըմիշ չըլին, չչարչարվին: Երկուսը ձիու վրա նստել, էն ա, տեղ էին բաց անում, որ մեկը մորը խտտի, մյուսը աղջկանը առաջն առնի ու, էն ա, խաթրջամ էլած՝ միտք էին անում, թե իրանց բանը լավ գլուխ բերին, մեկ թուր պսպղաց, ֆառաշների մեկի գլուխը գետնի վրա ընկավ ու սկսեց ղլվլացնիլ, բլբլացնիլ ու պար գալ: Դեռ սա ձենը չէ՛ր կտրել, որ մյուս ընկերինն էլ սրա հացը կերավ, սրա մոտ գնաց:

— Աղասի՛ ջան, մեր տունը քանդեցիր: Աղասի՛, ձեռդ քեզ քաշի՛, քո խեղճ, հալևոր հորը խնայի՛. որդով, տանով տեղով եսիր կէերթանք.

մի՛ անիր, մի՛ ըլիր, ջա՛նմ, գյո՛զմ. քո ջիվան ջանիդ էլա ղադր արա՛, տո՛, բեմուրվաթ: Աստված, էս ի՞նչ զուլում էր, որ մեր գլխին էկավ: Ո՜վ զինավոր սուրբ Գեորգ, ո՜վ սուրբ Կարապետ, դուք մեզ քոմակ արեք: Տղերք, կորե՛ք, կորե՛ք, որ ձեր իզն ու թոզը ըստեղ չէրևա: Տո՛, մեկդ ու մեկդ հասե՛ք տանդրոջ մոտ, անկաջաբռնուկ տվե՛ք, ա՜յ նրա տունը չքանդվի, ինչ քանդվեց. գինին գլխին զահրըմար ըլի.աշխարքս արինը բռնել, ծով ա դառել, մեր ախմախ քեդխուդեքը նստել, քեֆ են անում, ա՜յ թե մարդ են, հա՛: Տո՛, քեֆն էլ գլխըներին խռով կենա, խաչն ու ավետարանն էլ: Տնաքանդնե՛ր, տո՛, մի աշխարքի դարդիցն էլ խաբար առե՛ք, է՜. ախր ի՞նչ եք տան չորս պատը ու գինու գավն ու թասը բռնել, լակում, տրաքում: Տո՛, Վա՛թո, հասի՛, հասի՛, վազի՛, թև ա՛ռ, թռի՛. մարաքեն քանի կենում ա, չաղանում ա. հենց էս սհաթը կգան, մեզ կտանին, բերդը կածեն: Աղասի՛, Աղասի՛, քառանաս ո՛չ, Աղասի՛. փախի՛ր, փախի՛ր, էդ շներիցը գլուխդ ա՛ռ, կորի՛ր, էդ ի՞նչ արիր, տնով քանդված. մեր դուռը շարեցիր, մեր տան հիմքը տակըվեր արիր, տո՛, բե՛մուրվաթ:
Բայց թոփ էլ տրաքեր, նաղրախանա էլ ածեին, Աղասին չէ՛ր իմանալ. ղորդ որ քառացել էր. էլ ո՛չ անկաջն էր իրանը, ո՛չ ջանը, ո՛չ աչքը, բայց խելքն ու ձեռը լավ իմանում էին, թե ի՞նչ բանի վրա են: Արինը աչքերը կոխած՝ ռաշիդ երիտասարդը հենց էսպես բանի էր ման գալիս, որ իր ձեռի ղվաթը, իր թրի հունարը շհանց տա: Ախր էլ ո՞ր օրվան համար են թուր կապում: Ջիրիդատեղիցը վարավուրդ էր արել, որ աշխարքն իրարոցով դիպավ ու ձենը կտրեց:

— Տղե՛րք, էստում մեկ բան կա, գնա՛նք, մեր բարիկենդանը հարամ էլավ,— ասեց ու թռավ:

Հենց տեսան նրան գալիս, բնությունը իմանալով՝ հարիր տեղից ձեն տվին, ձեռով, գդակով արին, որ հեռանա. բայց շունչը բերնին դեմ էր առել, էնպես ձին չափ էր քցել. էլ մաջալ չէ՛ր անում, որ տեսնի՝ թվանքը լիքն ա երա՞բ, թե դարտակ: Առյուծի պես ներս ընկավ հսկա երիտասարդը. ճամփին անկաջովն էր ընկել, թե ի՞նչ խաբար ա: Երկուսի գլուխը սրբելեն ետև, մյուսներն ուզեցան, որ թուր հանեն, բայց քաջն Աղասի որ բերանը բաց չի՛ արեց՝

—Դժո՛խքի որդիք, ձեզ ո՞վ ա ղրկել էստեղ, ո՞ւմ վրա եք էդպես կատաղել: Ասենք, թե հայը ձեն չի՛ հանում, պետք է նրան սաղ-սաղ ուտե՞ք: Աչքըներիդ լիսը կթռցնեմ էս սհաթը, կորե՛ք, թե չէ ամեն մեկդ ճուտի պես առաջիս կթպրտա: Քանի էս կուռը վրես ա, դուք էստեղանց թել չե՛ք կարող դուս տանիլ:

Որ չասեց ու մեկի էլ ուսը վեր բերեց, մյուսի աղիքը վեր ածեց, էն վեցը տեսան, որ ճար չկա, ձիանը նի էլան ու ընչանք բերդը մեկ գնացին:
— Արի՛, երեսիդ մեռնիմ, Թա՛գուհի ջան, աչքդ բա՛ց արա, աչքերիդ ղուրբան. Աղասին մեռած, ոսկորները փտած, հող դառած պետք է ըլեին, որ քո սիրուն մազին մեկն էլա մատով տար: Վա՜յ իմ աչքին, իմ արևին, ինչպես փետացել, սառել ա: Թա՛գուհի ջան, քո ջանին ղուրբան, ա՛ռ, հոգիս ա՛ռ, թո՛ղ ես մեռնիմ, դու կենդանացի՛ր և քո խեղճ մոր սիրտը մի՛ դուս կտրիր, մի՛ դուս ճոթռիր, երեսս ոտիդ տակը,— ասում էր քնքուշ, երիտասարդը, լալիս, գլխին տալիս: Արտասունքը աչքերիցը քուլա-քուլա էր վեր թափում:

Գնացին ջուր բերելու: Նա ձեռները խաչել, ինքն էլ փետացել, մնացել էր կանգնած: Մոտանար, սիրտ չէ՛ր անում, խտտել, ձեռները ճմռել, անկաջումը ձեն տալ, երեսին ձեռը խփել, բոլո՛ր, բոլոր չէ՛ր կարելի, չունքի Թագուհին դեռ կույս էր, ուրիշ մարդի աղջիկ: Մորն էր մտիկ անում, մերը ձեն չէ՛ր տալիս. դուրսն էր նայում, սատկած լաշերի դժոխային կերպարանքն էին աչքովն ընկնում: Էլ ինս, ջինս, իսան, ադամաորդի չէր երևում, ամենն էլ փախել, սարերով-ձորերով էին ընկել, որ իրանց գլուխը պրծացնեն: Շների վնգվնգալն ու յա կոնձկոնձալը, աքլորի ու հավի կռկռալը, հենց իմանաս, թե նրան ասում ըլեին ցավելով.

— Ինչ արի՛ր, արի՛ր. գլուխդ ա՛ռ, կորի՛. գնա՛ Փամբակ, Թիֆլիզ, ռսի հողը: Էս երկրումը քո արևը մեր մտավ, քո օրը խավարեցավ, քո ճրագը հանգավ: Թոփի բերանն ա՝ քո ջանը: Քանի ոտքը խաղաղ ա, քանի ջիլավդ ձեռիդ ա, քանի բերնումդ շունչ կա, ոտումդ՝ թաղաթ, փախի՛ր, գլխիդ ճարը տե՛ս: Մնաս էլ, ձեր տունը բոլոր սուրը կքաշեն, գնաս էլ՝ էն բաբաթ. քեզ էլա ճա՛ր արա: Քո հերը քեզանից ղայրու էլ զավակ չունի. նրա օջախի ծուխը մի՛ կտրիր, ձեռներդ արնոտ արիր. սարդարի ֆառաշներին ես սպանել, տո՛, ա՛նիրավ, մեկ միտք արա՛ է՛լ: Դրանց արինը քեզանից կուզեն. դրանց տերերը հիմիկ կատաղել, փրփրել իրանց միսն ուտում կըլին, ի՞նչ ես փետացել, կանգնել. էլ ո՞ր օրին ես մտիկ տալիս: Քյահլան ձին՝ տակիդ, յարազ-ասպաբը՝ վրեդ. մեկ կտոր հաց ո՞րտեղ ըլի, որ չճարես:
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top