Անճարին մի՛ վիրավորիր։
Խեղճ մարդն էլ շատ անգամ քեզ էնպես
Կկծի, որ կմնաս սևերես։
Քո գլխին շատ էլ մի՛ հավատար,
Լսի՛ր էս մասալեն, անկաջդ ա՛ռ։
Էսպես պատահեց, առյուծ թագավորն
Մոծակի սիրտը՝ խիստ խոցեց մեկ օր։
Մոծակ շահզադեն մարսիլ չկարաց,
Կռիվ բաց արեց՝ հաքված, հազրված։
Կռվողն էլ ինքն էր, շվի ածողն էլ,
Թոփն էլ վրեն հազիր, յարաղ, ասպաբն էլ։
Բզզալով թռավ թշնամու վրա։
Առյուծ փադիշահն հենց իմացավ, նա
Հանաք էր անում, վրեն ծիծաղեց,
Սայմիշ չարեց նրան, ու մնաց նստած։
Մոծակն ի՞նչ կաներ էս հալին հանաք։
Մեկ՝ թիկունքիցը, մեկ՝ անկաջ ու աչք
Սազ ածելով՝ նա ծակում էր դաղում,
Առյուծն եռալիս՝ վեր կենում, թռչում։
Էլ եդ վախտ, ֆռսանդ հենց որ ճարում էր,
Էլ եդ վեր գալիս, միսը պոկում էր։
Առյուծի ջանը որ շատ կրակ ընկավ,
Պոչովը ղամշեց։ Էլ եդ ճար չէլավ։
Ղոչաղ մոծակը արնի համն առած՝
Սիրտն էլ նեղացած՝ էնպես բարկացած,
Թուշ էկավ, նստեց ճակատի վրա,
Ա՛րինը ծծեց տզըրկի պես նա։
Անճար առյուծը շատ էլ զոռ արեց.
Յալը թափ տվեց, գլուխը շարժեց։
Բայց դու ո՛չ մեռնիս: Մոծակն իր քեֆին
Նստած՝ մեկ՝ քթին, դնչին, ականջին
Էնպես էր զարբում, որ հոգին հանեց։
Առյուծի ճարը հենց որ կտրվեց,
Պարկեց գետնի վրա, սկսեց դողալ,
Ջանն առել էր ցավն, ի՞նչպես լար իր հալն։
Դեմն ատամներն էր նա ղրճտացնում,
Դեմը գետինը չանգռում ու պոկում։
Գոռոցն ընկել էր մեշա, ձոր ու սար,
Թև, ոտ ունեցողն հո՝ սասանահար
Գլուխն առել, կորչում՝ լալով, դողալով։
Հենց բռնես մեշեն բռնած՝ կրակով
Վառվում ըլի, կամ ջրհեղեղ գալիս։
Նոր հասած ետին վերջը աշխարքիս։
Բայց ո՞ւմ հունարն էր էսքան ղալմաղալ
Մոծակին, որ չի կարաց դիմանալ։
Առյուծն սկսեց գոռալ, մռնչալ,
Գետնի վրա չոքիլ, նրան մեղա գալ։
Խնդրեց, որ իրան հանցանքը բաշխի,
Ու մեջըները հաշտություն ընկնի։
Մոծակն առյուծի հալը տեսնելով,
Մեղքն էկավ, հաշտվեց, նրան ներելով։
Ջիգրը հանած ու սիրտը հովացած,
Թշնամուն էնպես քարովը տված,
Ընկավ սարեսար՝ ինքն իրան բերնով
Պատմեց իր արածն, գլուխը գովելով։―