Որ ցույց տան՝ էնպես էր բանն երևում։
Ո՞վ չի գիտի ֆիլն հրաշք է մեր կողմերն։
Էսպես եդևիցն հազարն ընկել էր,
Ով բանից փախած՝ հայվարա մարդ էր,
Որդիանց որտեղ մեկ պստիկ շուն էլ
Ռաստ էկավ թե չէ՝ սկսեց հաչել,
Վրա թռչիլ, կոնձալ, բողազը ճռթռել։
Էսպես կռվելով՝ հետը քաշ ընկնիլ։
«Ա՛չքի լիս՝ կտրի՛ ձենդ ու անսաս կա՛ց։
Չե՞ս ամաչում՝ որ երեսդ պատռած,
Քաշ ես ընկել դու, քեզ ու քեզ սպանում։
Ախր ի՞նչ քո բանն ա՝ տո ջանմ, գյոզմ։
Չափդ ճանաչես, քո գլուխդ լաս։
Լեղիդ հո պատռեց, հերի՞ք չի գոռաս։
Չե՞ս տեսնում, որ դու խռռում ես, ճաքում,
Ֆիլն իրան համար՝ իր ճամփեն գնում։
Քո հաչալը նա բանի տեղ չքցում»։―
Նրան մեկ ուրիշ շուն խրատ տվեց։―
Հա՜ֆ, հա՜ֆ, հա՜ֆ՝ նրան պատասխան տվեց
Մեր պստիկ շունն, ու էլ սազն սկսեց։
«Հենց է՛դ ա սրտիս շատ ղվաթ տալիս.
Որ առանց կռվի՝ անունս լսելիս՝
Մեր հարևանի շները կասեն։
Տե՛ս՝ Զղարի շունն ի՞նչ ղոչաղ շուն ա,
Որ ֆլի վրա էլ հաչիլ կարում ա»։
Բազի քնձոտ մարդ էլ էս ա ասում,
Երբ մեծ մարդի վրա նա իր ձին քշում։―