Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Գործակատարի հիշատակարանից գլուխ 9

Գործակատարի հիշատակարանից գլուխ 9
համար լավ չէ, որ դու այդպես վատ ես հագնվում։ Իսկ մնացյալն
ուղարկիր հորդ։

— Աստված ձեր կարողությունը տասն անգամ ավելացնի, թող նա ձեզ միշտ իմ գլխին տեր պահի, որ ես էլ ձեր շվաքում ապրել կարողանամ։

— Բայց լավ ծառայիր, խարդախություն չանե՛ս իմ գործերում։

— Թո՛ղ ձեր հացն իմ աչքերը կուրացնի, թե ես մինչև օրս մտածել եմ կամ այսուհետև պիտի մտածեմ ձեր կամ ձեր շահերի դեմ։ Երկնքում աստված, ներքև դուք եք ինձ համար․ իմ խիղճն ի՞նչպես թույլ կտա ձեր դեմ խարդախություն անել։

— Լա՛վ, գնա՛։

Որպեսզի իմ շնորհակալությունն ավելի զգալի կերպով արտահայտեմ Աբրահամ աղային, ես չոքեցի նրա առջև և մի քանի անգամ համբուրեց նրա սերտուկի փեշերն և կոշիկների ծայրը։ Աբրահամ աղան չընդդիմացավ այս բանին։ — Զեր ոտը դրած տեղը թող իմ գլուխը լինի, — ասացի ես ճիշտ արևելյան կեղծավորությամբ, ձայնս դողացնելով, որպես թե զգացմունքից հուզված եմ։

— Շա՛տ ապրես, լավ է, վե՛ր կաց, միշտ այդպես երախտագետ եղիր աղաներիդ։ Իսկի չմոռանաս այն մարդկանց լավությունը, որոնք քեզ պահպանում են և պաշտպանում։

— Թող աստված ինձ մոռանա և իմ գլխին կրակ թափի, եթե ես երբևիցե մոռանամ ձեր լավությունները։

— Բավական է, գնա այժմ գործիդ։

Ես կրկին անգամ չոքեցի Աբրահամ աղայի առջև և կոշիկները համբուրեցի, հետո, վեր կենալով ու հետուհետ գնալով, դուրս եկա նրա սենյակից։

— «Խաչի, — ասացի ինքս ինձ, պառկելով անկողնում այդ երեկո, — բախտն երեսիդ ծիծաղում է։ Աղա Գուլամյանցներին կուրացրել ես, մանրավաճառ Թորոսի խոսքերը կատարվում են, դու արդեն մտել ես նրանց գրպանը։ Այժմ քեզ պակաս է միայն Թամարը․ եթե նրան էլ ճանկես, այն մամանակ քո մի քանի տարի

առաջ երևակայած փառավար ապագան այլևս իրականացված է։Ուրեմն, շարունակիր։ Խորամանկությունը և շողոքորթությունը զորեղ միջոցներ են, նրանք օգնել են քեզ մինչև այսօր, կօգնեն այսուհետև էլ, մի՛ բաց թողնիր ձեռքիցդ այդ միջոցները։

Արդեն երեք տարի էր, որ ես Ռուսաստան էի գտնվում։ Թե ինչպես անցկացրի իմ ժամանակն այդ երեք տարվա ընթացքում — այս կլիներ մի երկար պատմություն, եթե գրեի իմ հիշատակարանում։ Այսքանը միայն կասեմ, որ իմ կյանքը շատ ուրախ և զվարճալի էր անցնում Ռուսաստանում, երբ Աբրահամ աղան այնտեղ չէր լինում։ Այդ ժամանակ ես ո՛ր քաղաք որ գնում էի, ամենաառաջին հյուրանոցումն էի իջնում, ամենաթանկագին և ամենաընտիր կերակուրներն էի ուտում, ամենանուրբ եվրոպական խմիչքներն էի խմում։ Գիշերները մինչև լույս անց էի կացնում զանաղան զվարճատեղերում — թատրոնում, օպերայում, ցիրկերում, իսկ մեծ մասամբ կոֆեշանտաններում։ Քիչ փող չեմ ծախսել այդ միջոցներին կանանց վրա։ Պատահել է, որ այս կամ այն ինձ նման գործակատարի ձեռքից նրա սիրեցյալ տարփածուին ջգրու խլելու համար չեմ խնայել հազարներ։ Մի խոսքով, այդ երեք տարին ես անց եմ կացրել իմ կյանքում շատ շքեղ և շատ ուրախ, իմ օրերը սահում էին աննկատելի կերպով, ես ինձ զգում էի դրախտի մեջ։ Փողի մասին մտածել չկար, աղա Գուլամյանցների գրպանն ինձ համար բաց էր։

Իսկ երբ Աբրահամ աղան գալիս էր, ես իսկույն հագուստս էլ, բնակարանս էլ, ուտել — խմելս էլ փոխում էի և սկսում էի չափավոր կյանք վարել, որպեսզի համեստությունս ցույց տամ նրան։

Այսպես անցան առաջին երեք տարիները, մինչև որ պատահեց մի անսպասելի դեպք, որը դարձյալ փոփոխության ենթարկեց իմ վիճակը։ Առուտուրի խառը ժամանակն էր, ես գտնվում էի Նիժնի—Նովգորոդյան տոնավաճառում, իսկ Աբրահամ աղան՝ Մոսկվայում։ Մի օր հանկարծ ստացա Մոսկվայից մի հեռագիր, թե Աբրահամ աղան մահամերձ հիվանդ է և պահանջում է ինձ։ Ես
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top