Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Գործակատարի հիշատակարանից գլուխ 10

Գործակատարի հիշատակարանից գլուխ 10
նույն օրն ևեթ ճանապարհվեցի, թողնելով բոլոր գործերը տակն
ու վրա։

Աբրահամ աղային ես իսկապես գտա մահամերձ դրության մեջ։

— Այդ ի՞նչ է պատահել ձեզ, աղա, ի՞նչ քամբախտություն հասցրեց ինձ աստված, — գոռացի ես լացի ձայնով, ընկնելով նրա մահճակալի վրա և համբուրելով նրա ճակատը։

— Խաչի, մեռնում եմ, — պատասխանեց նա թույլ ձայնով։

«Ջհաննամը որ մեռնում ես, մի քիչ էլ վաղ պիտի մեռնեիր», — ասացի ես մտքումս։

— Աստված ոչ անի, ի՞նչ ես ասում, աղա։

— ՉԷ, մեռնում եմ, Խաչի, այն անխղճմտանքը տունս քանդեց, — շարունակեց Աբրահամ աղան տնքտնքալով, գլուխը բարձրացնելով բարձի վրայից։

— Ո՞վ է ձեր տունը քանդել, աղա, ի՞նչ եք հրամայում, — հարցրի ես զարմացած։

— Հրեա Շաբաթը տունս քանդեց, նա՛... քառասուն հազար... քառասուն հազար... ա՛խ...

Աբրահամ աղան չկարողացավ ավարտել յուր խոսքը, նրա թուլացած գլուխն ընկավ կրկին բարձի վրա։ Ես նկատեցի նրա աչքերում արտասուք։

— Ի՞նչ քառասուն հազար աղա, ասացեք, տեսնեմ ի՞նչ է արել անիրավ Շաբաթը։

— Փողերս կուլ է տալիս... հաշա է անում... ասում է պարտական չեմ։

— Ի՞նչ փողեր։

— Այս տարվա ֆոտոգենի փողերը, ասում է տվել եմ Խաչիին, կերավ այն անխղճմտանքը... էն, էն...

Մի փոքր միջոցից հետո եկավ բժիշկը, ես նրանից հարցրի ինչ է Աբրահամ աղայի հանկարծակի հիվանդության պատճառը։

— Կաթված, — պատասխանեց բժիշկը կարճ ու կտրական։

— Հույս կա՞ որ առողջանա։

— Հազիվ թե մինչև երեկո ապրի։

«Աստված տա, որ չապրի», — ասացի մտքումս խորը հառաչելով։
Բժիշկն, իհարկե, այնպես իմացավ, որ ես ցավալուց եմ հառաչում։

— Խաչի, — դարձավ ինձ Աբրահամ աղան բժշկի հեռանալուց հետո։

— Հրամայեցե՛ք, աղա։

— Ես մեռնում եմ, ների՛ր ինձ, ես քեզ շատ եմ նեղացրել, շատ եմ չարչարել, զուր տեղը շատ եմ հայհոյել, հիշոցներ տվել, ես մեղավոր եմ, ների՛ր...

— Ի՞նչ եք հրամայում, աղա, ես ինչ մարդ եմ, որ դուք ինձանից ներողություն եք խնդրում։

— Չէ՛, ներիր․․․ ներիր․ ես քեզ կենդանու նման չարչարել եմ, ես քեզ երբեք մարդու տեղ չեմ դրել, միշտ քեզ իմ կոշիկներից ստոր եմ համարել, ների՛ր, ես մեղավոր եմ։ Բա՛ց արա սնդուկը նրա մեջ հինգ հազար մանեթ փող կա, վերցրո՛ւ, քեզ եմ բաշխում մեղքերիս փոխարեն։

— Ինձ փող հարկավոր չէ, ինձ ձեր կյանքն է հարկավոր, աղա, — ասացի ես և իսկապես արտասվեցի։

— Հեռագրիր Մակար աղային, որ շուտով ճանապարհվի, գոնե գա դիակիս հասնի։

— Այս րոպեիս կկատարեմ ձեր հրամանը։

Իրիկնադեմին Աբրահամ աղայի լեզուն կապվեց, իսկ գիշերվա կեսին նա հոգին ավանդեց։ Առավոտյան ես հեռագրեցի Մակար աղային նրա մահվան մասին։ Ես քրքրեցի Աբրահամ աղայի սնդուկն և, բացի հինգ հազարից, ոչինչ չգտա։

«Այս էլ մի բան է», — ասացի և դրեցի հինգ հազարը գրպանս։

Աբրահամ աղայի թաղումից անցել էր մի տարի։ Ես գտնվում էի Բաքվում։

Թամարը դեռ տանը նստած էր․ նա սպասում էր փեսացուի, բայց փեսացու չկար ու չկար, աշխարհը չորացել էր, իսկ ժամանակը վաղուց էր անցել։ Աղա Գուլամյանցների համար Թամարը
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top