Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Սվետլանա Սարգսյան

Սվետլանա Սարգսյան
Գեղանկարչուհի
Ծնվել է 1947թ. փետրվարի 24-ին, ՀՀ Կապան քաղաքում: Գեղանկարիչ Խաչատուր Ազիզյանի կինն է: 1971թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1979թ-ից դասավանդում է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: 1998թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: Ստեղծագործել է դիմանկարի, բնանկարի, կոմպոզիցիայի և նատյուրմորտի ժանրերում: Ստեղծագործություններից են՝ «Հուշ» (1990թ.), «Երեկո» (1995թ.), «Ոչինչ չի մոռացվում» (1995թ.), «Մայրություն» (2002թ.), «Փունջ» (2002թ.), «Սալոմե» (2005թ.), «Տիրամայրը մանկան հետ» (1999թ., Ֆիլադելֆիայի հայկական եկեղեցի, պաննո): Մասնակցել է մի շարք ցուցահանդեսների: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Ֆիլադելֆիայում (1999թ.), Արմավիրում (2003թ.), Ստեփանակերտում (2005թ.), Երևանում (2013թ.):





 
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top