Տեղադրված է: 2020-02-10 Դիտումներ: 2030 Կածանները ճչում են այնտեղ, Ջրվեժները լռում են։ Ծաղիկները թռչում են այնտեղ, Թիթեռները բուրում են։ Ստվերները խեղդվում են շոգից, Բարդիները մրսում են... Մեր տանը—մեռածներն են, հոգիս, Ապրողները դրսում են։