Քեզ ծովի գիրկն է տանում,
Մի օր մշուշ է եղել
Մթնաձորի անտառում:
Այն ալիքը, որ հիմա
Շառաչում է ոտքիդ տակ,
Մի օր Մասիսի գագաթին
Ձյուն է եղել սպիտակ:
Այն ալիքը, որ հիմա
Փշրվում է քո ձեռքին,
Ծաղկունքի ցող է եղել
Վանա ծովի եզերքին:
Այն ալիքը, որ գլխիդ
Մարգարիտներ է շարում,
Մի օր եղյամ է եղել
Զվարթնոցի նախշերում:
Այն ալիքը, որ հիմա
Ծիծաղում է քեզ անվերջ,
Մի օր արցունք է եղել
Քեզ կարոտած աչքի մեջ: