Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Խնամատար գլուխ 10

Խնամատար գլուխ 10
— Աղավարի է, թե աղավարի չէ, Կատյայիս մի մազին չարժի։
Ո՞վ կարող էր մտածել, թե Կատյան պիտի գնա մի կեղտոտ ու մուրոտ գործակատարի։

— Քեզի ասում են կեղտոտ չի մնալ, չէ՛, չէ՛ ու չէ, փիե՜ե՜․․․ Պետր Ստեփանիչը մաղազիա է բաց անելու հասկանո՞ւմ ես թե չէ,Սմբատին, ինձ և Արտեմին կոմպանիա է շինելու։ Համեցե՛ք, գնա տես ինչ քվարթիրա է ուստուպիյտ արել նրան, ինչ մեբիլներ։ Մի գնա է, հետո կիմանաս, թե Սմբատն ինչպիսի ժենիխացու է Կատյայիս համար։ Մարիա ջան, այսօր ես նրան տեսա, է՛հ, է՛հ, է՛հ, ինչպես ֆռանտ է հագնվել ու սիրունացել, էտո պռոստո կավկազսկիյ կրասավեց։

— Է՛հ, փառք քեզ աստված, ես ինչ էի մտածում, ինչ է դուրս գալիս․․․

— Չիլավ, դեհ ինչ անենք։ Իմանում ես, Մարիա, ասում են՝ դոկտորները նրան սավետովայտ են արել ժենիյտցա չլինի,էնդուր որ տկար է։

— Տկար է, տկար, այս քանի օրերս նշանվելու է Փիրզադովի աղջկա հետ, տկար է...

— Նո՞ւ — ու— ու, ի՞նչ ես ասում, դաա՞ ... ոտ, ոտ, ոտ, տեսնո՞ւմ ես, Մարիա, բաս Պետր Ստեփանիչը Փիրզադովի նման բաղաչին թող կանի ու ինձ նման կոկոյ նիբուդ պռիկաշչիկի աղջկան կուզի՞ ինչ է...

— Ինչո՞վ է պակաս Կատյան Փիրզադովի աղջկանից, խելքով, գեղեցկությունով, թե՞ շնորհով։

— Սուս, սուս, ոտ, ոտ, ոտ, ոտ ինչով է պակաս, դրամ, դրամ, պրիդանոյե, պրիդանոյե։

Դոլմազովի համար, ինչպես և կանխապես հավատացած էր, մի մեծ դժվարություն չէր Կարլ Մարկիչին համոզելը։ Բավական էր նրա կողմից մի քանի խոստումներ, և միամիտ մարդն իսկույն, շլացած այդ խոստումներից, առանց երկար մտածելու, վճռեց յուր աղջկան տալ Սմբատին։

Բայց այդքան հեշտ չէր համոզել Մարիա Իվանովնային։ Մարիա Իվանովնան ուրիշ տեսակ էր մտածում յուր աղջկա մասին։

Երբ Դոլմազովը մի գեղեցիկ առավոտ, գալով նրա մոտ, հայտնեց, թե Կատյայի համար մի լավ փեսացու է գտել — Մարիա Իվանովնան նախ կարծեց, թե Պետր Ստեփանիչը մի պարզ ակնարկություն է անում սեփական անձնավորության մասին։ Մի քանի վայրկյան նրա սիրտը սկսեց բաբախել ուրախությունից։ Բայց ավա՛ղ, անցան այդ երջանիկ վայրկյանները, Դոլմազովն ավելի պարզորեն հասկացրեց նրան յուր միտքը, և խեղճ ծնողի ուրախությունն իսկույն փոխվեց տրտմության։ Մարիա Իվանովնան աչքունքը քաշ գցեց, դեմքը թթվեցրեց և ոչինչ չկարողացավ պատասխանել, միայն մի խորը հառաչանք արձակելով յուր կրծքից ձգեց Դոլմազովի երեսին նշանավոր հայացք։

Պետր Ստեփանիչը հասկացավ Մարիա Իվանովնայի միտքը, բայց ոչինչ նշանակություն չտվեց նրան։ Մարիա Իվանովնայի այդ նշանավոր հայացքն ու այդ խորհրդավոր լռությունն ավելի զորեղ և գուցե կծու ազդեցություն անեին Դոլմազովի վրա, եթե սա հավատացած լիներ, որ միամիտ մորը հայտնի է յուր թշվառ աղջկա գլխին եկած ծանր փորձանքն և այդ փորձանքից առաջացած վշտալի և անարգ հետևանքը։

Դոլմազովը գովեց ու գովաբանեց Սմբատին։ Նկարագրեց նրա խելքը, կրթությունը, եռանդը, գեղեցկությունն ամենագեղեցիկ գույներով։ Նա կրկնեց, թե պսակվելուց հետո Սմբատի համար կբացի մի լավ մագազին և Կարլ Մարկիչին և Արտեմին կընկերացնի նրա հետ, Սակայն Մարիա Իվանովնան՝ մնաց անտարբեր։ Նրա վրա այդ խոստումները չունեցան այնպիսի ազդեցություն, ինչպես Կարլ Մարկիչի վրա։ Նա չհափշտակվեց, չտվեց յուր համաձայնությունը, բայց և այնպես խնդրեց Դոլմազովին՝ մի քիչ միջոց տալ այդ մասին մտածելու և յուր ամուսնու հետ խորհրդակցելու։ Դոլմազովը հեռացավ, հուսալով, որ Կարլ Մարկիչը անշուշտ կհամոզի Մարիա Իվանովնային, և այդ դժվար խնդիրը, որն իրան այդքան անհանգստացնում էր, շուտով կվճռվի։

Բայց ի՞նչ էր մտածում ինքը, Կատերինա Կարլովնան․ համաձա՞յն էր նա, արդյոք Սմբատին գնալու։ Դոլմազովը, պետք է ասած, այդ մասին սկզբում շատ էր անհանգստանում։ Սակայն երբ նա մի անգամ ներկայացավ օրիորդին և, մի ժամու չափ առանձնանալով

վերջինի հետ, խոսեց այդ մասին և իմացավ օրիորդի միտքն, այնուհետև հանգստացավ և բավական ուրախ դեմքով վերադարձավ տուն։ Այո՛, Կատերինա Կարլովնայի պատասխանը շատ մխիթարական էր Պետր Ստեփանիչի համար և ուրիշ կերպ չէր կարող լինել։ Օրիորդի առջև, յուր անմխիթար դրությունից դուրս գալու համար, երկու ելք կար։ Նա կամ պիտի համաձայնվեր Պետր Ստեփանիչի առաջարկության հետ՝ պսակվելու Սմբատի հետ, կամ թե ոչ պիտի մնար յուր ծնողների մոտ և հայտնելով յուր գաղտնիքը վերջիններին, սպասեր այն նշավակության, որը սպառնում էր նրան մոտիկ ապագայում։

Վերջին միտքը սարսափեցնում էր Կատերինա Կարլովնային․ համեստության, ամոթի և վերջապես ինքնասիրության զգացմունքները չէին թույլատրում նրան հայտնել իր անջնջելի արատը ծնողներին։ Բացի այն նախատինքից, որը պիտի կրեր ինքը օրիորդը, դա կլիներ և մի անսպասելի զորեղ հարված, որին չէին կարող դիմանալ ո՛չ Կարլ Մարկիչը և ոչ Մարիա Իվանովնան։ Իսկ դիմել այն անբնական և հանցավոր միջոցին, որին դիմում են շատերն այդ տեսակ դրության մեջ, վտանգավոր էր և երկյուղալի։ Կատերինան խորշում էր այդ միջոցից ու վախենում։

Նա ցանկանում էր ապրել, բայց ապրել առանց գաղտնիքը ծնողներին հայտնելու, առանց հասարակության բամբասանքի և ատելության առարկա դառնալու։ Եվ այս նպատակին հասնելու համար նա չէր խորշում այնպիսի միջոցից, որ ատելի և զզվելի էր նրա համար։ ինչպես նույն ինքն ատելությունն ու զզվանքը։ Նա համբերում էր Դոլմազովի ներկայությունը, նրա հետ ժամերով առանձնանում էր և խորհրդակցում յուր ապագայի մասին, լսում էր նրա խորհուրդները։ Նա մինչև անգամ համաձայն էր պսակվել վերջինի հետ, միայն թէ կարողանար ծածկել յուր ամոթը․: Եվ Դոլմազովն օգտվում էր օրիորդի անտանելի դրությունից և կամաց-կամաց հաշտեցնում նրան յուր կեղտոտ պայմանների հետ․․․

Այսպես թե այնպես, օրիորդը համաձայն էր պսակվել Սմբատի հետ։ Համաձայն էր նույնպես և միամիտ Կարլ Մարկիչը։ Համաձայն չէր միայն Մարիա Իվանովնան։ Եվ ահա երկու ամուսինները տաք-տաք վիճաբանում էին ննջարանում առանձնացած։

Կատերինա Կարլովնան և Արտեմ Կարլիչն իրենց սենյակներում էին։ Վերջինը զբաղված էր ինչ-որ հաշիվներով, որոնց պիտի ներկայացներ Պետր Ստեփանիչին։

— Քեզ ասում եմ, բանը մի՛ երկարացնի, ետը լավ չի գա հա՜ աա՛, — շարունակում էր համոզել յուր ամուսնուն Կարլ Մարկիչը — Կատյան ինքը սոգլասնի է, էլ ի՞նչ ես ուզում։ Նո՛ւ, բանը պրծած է, էգուց պիտի օբրուչիյտցա անենք, հինգ օրից հետո էլ պսակենք, էնդուր, որ Պետր Ստեփանիչը վռազում է․ եկող շաբաթ օտպրավիյտցա է լինելու Հաշխան, էնդից էլ յարմուրկա։

— Դու ինչ գիտես, որ Կատյան հոժար է, ես հարցնում եմ ոչինչ չի պատասխանում, լաց է լինում։ Չեմ իմանում խեղճ երեխիս ցավն ինչ է․ ամսից ավելի է, որ արյուն արտասուքի մեջ է, օրից օր հալվում, մաշվում է։

— Տկար է, տկար է․ ինձի Պետր Ստեփանիչն ասավ, որ այն երեկո պրոստուդիյցա իլել։ Ես էլ պույլսը տեսա երեկ, լիխորադկա ունի։ Աբա ինքն ի՞նչտեղ է։

— Նստած է յուր սենյակում տխուր ու տրտում, խոսեցնում եմ — չի խոսում։

— Կատյա, Կատյուշկա, դուշեչկա, մին եկ այստեղ, — գոչեց Կարլ Մարկիչը։

Ներս մտավ Կատերինա Կարլովնան։ Ո՜րքան փոխվել էր խեղճ օրիորդն այն չարագուշակ երեկոյից, ինչպե՜ս դեղնել ու մաշվել էր երկու ամսվա ընթացքում, նրա դեմքի նախկին թարմության և կայտառության հետքը նշմարվում էր միայն երկու փոքրիկ կարմիր բծերով, որոնք հազիվհազ պահպանվել էին սփրթնած այտերի վրա։ Նրա երեսի ոսկորները ցցվել էին, աչքերը թաղվել խոր փոսերի մեջ, շրթունքներն արյունաքամվել։ Փոխվել էին նույնպես նրա նախկին խրոխտ ու հպարտ գնացքն ու շարժվածքը։

Ներս մտնելով, նա թույլ և անլսելի քայլերով մոտեցավ պատի տակ դրած աթոռներից մեկին, վհատված և ուժաթափ ոչ թե նստեց, այլ միանգամից ընկավ նրա վրա։

— Այո՛, այդպես, Կատյա, ախար մի քանի օրից հետո պսակվելու ես, մեզ մոտ նստիր, որ քեզանից կշտանանք։ Ի՞նչ էիր անում այնտեղ։

— Կարդում էի, — պատասխանեց օրիորդը նվազած ձայնով, որի մեջ զգացվում էր նրա ներքին վիշտը։

— Էլի ռոմա՞ն, քեզի քանի անգամ ասել եմ, որ ռոմաններ կարդալը վնաս է, տես, ախար ինչպես բլեդնիացել ես։

— Ռոման չէ, պապա, Կատյան տերտեր է դառել, ավետարան է կարդում , — մեջ մտավ Արտեմ Կարլիչը, որ նույնպես եկել էր ներս քրոջ հետ, յուր հոր ձայնին։

— Ավետարան, հա՛, լավ ես անում, բայց ի՞նչ կարդալու վախտ է, կիրակի օրը պսակդ է, տվալետդ պատրաստիր։ Հա՛, Կատյա, դուշա մայա, ժենիխիդ տեսե՞լ ես, հավանո՞ւմ ես։

Օրիորդը ոչինչ չպատասխանեց, միայն գլուխը թեքելով կրծքին մի խորը հառաչանք արձակեց։

— Լավ է, մի՛ ամաչիր, մի՛ կարմրիր, իմացա, հավանում ես. ո՛վ չի հավանի Սմբատին։

— Ես էլ եմ հավանում, պապա, — դարձյալ մեջ մտավ Արտեմը։ Երեկ ծովի վրա նրա հետ նավակով ման եկանք։ Շատ լավ տղա է։

— Լսո՞ւմ ես, նո՞ւ, լսո՞ւմ ես, Մարիա, Արտեմն էլ է հավանում, դո՞ւ ինչ ես ֆորսիյտ անում։

— Ինչու չի հավանիլ, չէ որ Արտեմն ինքն էլ Սմբատի նման մեկն է։

— Ինձ չե՞ս հավանում, մամա, ես ի՞նչ վատ տղա եմ։

— Վատ չես, բայց մի մեծ բան էլ չես։

— Նու, նու, նու, հերիք է, քիչ երկարացրեք, ինքը Կատյան հավանում է յուր ժենիխին պրծավ ու գնաց, այնպե՞ս չէ, Կատյա։

— Ինչպես կամենում եք, այնպես արեք, — պատասխանեց Կատերինա Կարլովնան։

— Այդպես, շատ ապրես, շատ ապրես, Կատյա։ Նո՛ւ, Մարիա, ինչ որ հարկավոր է, էգուց ասիր, որ առնեմ, էնդուր որ Պետր Ստեփանիչը վռազում է։ Երեկ ինձ երկու հարյուր մանեթ փող տվեց պոկուպկաներ անելու։

Մարիա Իվանովնան կրկին սկսեց հակառակել։ Նա ասաց, թե այդքան շտապել հարկավոր չէ, թե ավելի լավ է սպասել, գուցե Կատյայի համար մի ուրիշ ավելի լավ փեսացու է ճարվելու, թե Կատյայի անունն արդեն տարածվել է և ամենքը գովում են, թե շատ հարուստ տղերք կցանկանան առաջարկություն անել և այլն, և այլն։

Գիշերից բավական անցել էր։ Կատերինա Կարլովնան հեռացավ յուր սենյակը, Արտեմ Կարլիշն արդեն քնած էր։ Երկու ամուսինները շարունակում էին վիճաբանել։ Վերջապես, Կարլ Մարկիչը, տեսնելով, որ Մարիան համառությոն է անում, դուրս եկավ համբերությունից և ասաց.

— Թե խեղղվիս, Մարիա, ես Կատյային տալիս եմ Սմբատին, էնդուր որ Պետր Ստեփանիչի քեֆին դիպչել չեմ կարող։

Մարիա Իվանովնան կատաղեց, փրփրեց, բայց, վերջը Կարլից մի փափուկ ապտակ ստանալով, հեռացավ, գնաց քնելու վիրավորված սրտով և վշտացած հոգով։

Հետևյալ առավոտ Դոլմազովը կրկին այցելեց Պոպովի ընտանիքն և մի ժամ մնալուց հետո, հեռացավ բոլորովին միամտացած։ Նա կոտրել էր Մարիա Իվանովնայի համառությունը։

Հինգ օր անցած, մի գեղեցիկ երեկո քաղաքի կենտրոնում գտնվող փոքրաշեն եկեղեցում կատարվեց Կատերինա Կարլովնայի և Սմբատի պսակը։ Դոլմազովը յուր խնամատարությունն այնտեղը հասցրեց, որ մինչև անգամ Սմբատի խաչեղբոր պաշտոնն ինքը կատարեց:

Սմբատը շուշեցի աղքատ ծնողների զավակ էր։ Տասներկու տարեկան հասակում նրան տվեցին քաղաքային ուսումնարան։ Երեք տարի մնաց այնտեղ Սմբատն և հազիվ ռուսերեն ու հայերեն գրել ու կարդալը սովորել էր, երբ հայրը դուրս բերեց նրան և հանձնեց մի վաճառականի խանութ։ Բավական ընդունակ և աշխատասեր տղա էր, բնավորությունով համեստ, խաղաղ և իրանից մեծերի խոսքը լսող ու կատարող։ Նա չափազանց հարգում ու
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top