Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Գործակատարի հիշատակարանից գլուխ 11

Գործակատարի հիշատակարանից գլուխ 11
մի ծանր բեռն էր դարձել, հարկավոր էր այդ բեռնից մի կերպ
ազատվել։

Մի օր Մակար աղան հրավիրեց ինձ յուր առանձնասենյակը։ Հրավիրեց եմ ասում, որովհետև այլևս ինձ ոչ ոք հրամայել չէր կարող, իմ լեզուն երկարել էր, և աղա Գուլամյանցներն այլևս չէին կարող առաջվա նման ինձ հետ վարվել ինչպես մի ստրուկի, մի տնային կենդանու հետ։

— Խրիստաֆոր Սերգեյիչ, համեցեք, նստեք, — դարձավ ինձ Մակար աղան, առաջարկելով ինձ աթոռ։

Տեսնու՞մ եք․ կոշկակար Սարգսի տղա «յորղա Խաչին» այժմ Խրիստաֆոր Սերգեյիչ է դառել, և գոռոզ աղա Մակար Գուլամյանցը նրան աթոռ է առաջարկում։ Դե՛հ, լվլվի՛ր, Խաչի, ինչպես ձուկը ջրի մեջ։

— Ի՞նչ եք կամենում ասել, Մակար Պետրովիչ, — ասացի ես համարձակորեն, «աղայի» փոխարեն Մակարի պոչին կպցնելով «Պետրովիչը»։

— Ոչինչ, մի փոքր ուզում եմ քեզ հետ ժամանակ անցկացնել։ Ա՛յ տղա, Գալուստ, շուտ արա, սուրճ բեր, — դարձավ նա ծառային։

Ես չհավատացի Մակար աղային, թե նա ինձ հրավիրել է լոկ ժամանակ անցկացնելու համար։ Նայելով նրա դեմքին, իսկույն հասկացա որ անշուշտ մի կարևոր գործ ունի հետս։

Ծառան երկու բաժակ սուրճ բերեց։

— Համեցեք, Խրիստաֆոր Սերգեյիչ, վերցրեք ձեր բաժակը, — դարձավ Մակար աղան հրամանոցս վերին աստիճանի քաղաքավարությամբ։

Որովհետև մինչև այն օրը սովոր չէի Մակար աղայի այդ տեսակ հարաբերության, ուստի խիստ խորթ թվաց ինձ նրա վարմունքը։ Ես շփոթվեցի։ Թեև այլևս ոչինչ կախումն չունեի ոչ ոքից, որովհետև արդեն ապահով էի, բայց, ինը տարի ծառայելով աղա Գուլամյանցներին, ինը տարի ուրիշների հրամանները կատարելով, ինը աարի նրանց ձեռքում հասարակ մեքենայի դեր կատարելով, ես կամա-ակամա կորցրել էի ինքնուրույնությունը, մեռցրել էի իմ

սեփական զգացմունքները։

Ընտանեկան և առևտրական զանաղան գործերի վրա խոսելուց
հետո Մակար աղան կամաց-կամաց խոսակցության նյութը փոխեց։

— Խրիստաֆոր Սերգեյիչ, քանի՞ տարի է, որ դու մեր գործերում ծառայում ես, — հարցրեց նա հանկարծ։

— Անցյալ գարնան ինը տարին լրացավ, այժմ տասներորդն է, — պատասխանեցի ես։

— Քանի՞ տարեկան կլինեիր մեզ մոտ մտնելու ժամանակ։

— Տասնևյոթ տարեկան։

— Ուրեմն այժմ քսանևվեց տարեկան ես։

— Տասնևյոթ, այն էլ ինը, այո, ուղիղ քսանևվեց տարեկան եմ։

— Բավական մեծացել ես, — աս՛աց Մակար աղան ժպտալով։

— Այո՛, սկսում եմ ծերանալ։

— Այժմյան ջահելները մեզանից շուտ են ծերանում, — ասաց Մակար Պետրովիչը կատակով։ — Բայց գիտե՞ս ինչիցն է այդ։

— Ինչի՞ց է, Մակար Պետրովիչ, — հարցրի ես հետաքրքրությամբ։

— Նրանից, որ այժմյան ջահելները չեն պսակվում և իրենց կյանքն անց են կացնում շռայլութենով։

— Պսակվողները մի՞թե չեն ծերանում։

— Ծերանում են, բայց ժամանակին և ոչ թե չպսակվողների նման՝ ժամանակից քսան տարի առաջ։ Ես պսակվելիս երեսունյոթ տարեկան էի, բայց այս վեց տարում ես բավական զանազանություն եմ գտնում իմ առաջվա ու այժմյան առողջության մեջ և շատ ափսոսում եմ, որ տասը տարի առաջ չեմ պսակվել։ Ես այժմ եմ հասկանում, թե ամուսնությունն ինչքան օգտավետ է մարդուս։ Սխալված եմ համարում այն մարդուն, որը ժամանակին չի պսակվում։

— Լավ կիներ, եթե ամեն՝ մարդ կարողություն ունենար ամուսնանալու, բայց չէ՞ որ շատերը իրանց չոր գլուխը չեն կարողանում պահել, ի՞նչպես կարող են ընտանիք պահել։

— Ով որ ուզենա պսակվել, կարողություն էլ կգտնի։

— Որտեղի՞ց կարող է գտնել։ Օրինակ, ինձ նման մարդ ի՞նչպես

կարող է ծառայելով ընտանիք պահել, — ասացի ես, հասկանալով
մասամբ Մակար աղայի միտքը։

— Քանի որ մարդ մենակ է, աստված էլ նրան մեկի ապրուստ է տալիս, բայց երբ ամուսնանում է, աստված ինքը նրա ընտանիքի հոգսն էլ է տեսնում։ Օրինակ, դու այժմ մենակ ես, նա քեզ քո ապրուստը տալիս է, բայց երբ պսակվես, քո ընտանիքի հոգսն էլ կանե։

— Եթե իմանամ, որ աստված կարողություն կտա ապրելու, հենց վաղը կպսակվեմ։

— Փորձիր և տես կտա թե չէ։ Արի՛, ճշմարիտ, Խրիստաֆոր Սերգեյիչ, քեզ պսակենք։ Վաղուց եմ մտածում, որ հարկավոր է քեզ պսակել և շատ ժամանակ է, որ մի լավ, սիրուն աղջիկ աչքի առջև ունիմ քեզ համար, ասաց Մակար աղան, դարձյալ ժպտալով։

— Ո՞վ է այդ աղջիկը, Մակար Պետրովիչ, ես գիտեմ, որ ձեր հավանածն անպատճառ լավը կլինի, — հարցրի ես, միամիտ ձևանալով։

— Մի երևելի, հարուստ և ազնիվ ընտանիքի աղջիկ, որի վրա շատերն աչք ունին։

— Ո՞վ է այդ ընտանիքը։

— Մեր ընտանիքի նման մեկը։

— Ես այս քաղաքում ձեր ընտանիքի նման ուրիշը չեմ ճանաչում։

Մակար աղան դռանը զարկեց, և նույն րոպեին իմ առջև ներկայացավ աղա Գուլամյանցների ամբողջ ընտանիքը։

Ես նկատեցի նրանց մեջ գլուխը քաշ ձգած և ամոթից կարմրած Թամարին, որի ձեռից բռնած ներս բերեց Մակար աղայի ամուսինը։

— Այ քեզ այն ընտանիքը, սա էլ իմ ասած աղջիկը։ Հը՛մ, այժմ ճանաչո՞ւմ ես թե ոչ, լավ մտիկ արա, — ասաց Մակար աղան, բռնելով Թամարի ձեռքից և առաջ քաշելով։

Ես ամոթից կարմրեցի և չկարողացա ոչինչ խոսել։

— Ձեռ ձեռի տվեք, ես ձեզ վաղուց եմ մտքումս նշանել։

Ես անզգայաբար ձեռս մեկնեցի Թամարին։ Գործողությունն

այնքան հանկարծակի եղավ, որ ես, ճշմարիտն ասած, մնացել էի
շվարած։

— Ի՞նչ ես սառել, այ կնիկ, Գալուստին հրամայի շամպանսկի բերի։

Անցան առաջին վայրկյանները, և ես, փոքր առ փոքր ուշքի գալով, սկսեցի ուշադրությամբ քննել իմ դրությունը։

— Աստված շնորհավոր անի, բարով շուտով պսակենք, — ասաց Մակար աղան, դատարկելով շամպանիայով լի բաժակը։

— Ամեն, ամեն, աստված շնորհավոր անի, — կրկնեց ամբողջ ընտանիքը միաբերան։

— Ես իմ կողմից նշանեցի, վաղը քահանա կկանչենք, որ «պահպանիչն» ասի, բանը վերջանա, — ասաց Մակար աղան մի մեծ ադամանդյա մատանի անցկացնելով իմ մատին, մյուսը Թամարի մատին։

«Յորղա Խաչի, բանդ շինվեց, բայց մի հափշտակվի՛ր, ոտդ ամուր դիր», — մտածեցի ես իսկույն։

— Մակար Պետրովիչ, ես արժանի չեմ այս փառքին։

— Ամենից արժանավորը դու ես, ես հենց մինչև այսօր Թամարին քեզ համար եմ պահել։

— Չէ՛, Մակար Պետրովիչ, ինձ նման աղքատ մարդը անարժան է ձեր նման հարուստ ընտանիքի փեսա դառնալուն։

— Սո՛ւս արա, դատարկ, դատարկ մի՛ դուրս տուր, աղքատին հարստացնելը Գուլամյանցների ձեռքում մի դժվար բան չէ։ Քսանուհինգ հազար մանեթ օժիտը Թամարի գլխին է։

«Փառք աստուծո, ես էլ հենց այդ էի ուզում լսել քո բերանից», — ասացի մտքումս և մատանին քաշեցի մատիս։

Պետք է ասած, որ այն օրվանից, երբ Թամարը գրավել էր ուշադրությունս, երբեք մի անգամ էլ ինձ չեմ տվել այն հարցը, թե արդյոք ինքը Թամարը կհամաձայնվի իմ ամուսինը դառնալ։ Ես այս հարցով գլուխ ցավացնելն ավելորդ էի համարում, որովհետև գիտեի, որ Թամարի կամքը ոչինչ նշանակություն չէր կարող ունենալ։ Աղա Գուլամյանցների ընտանիքում, ինչպես վերը հիշել եմ, դեռ տիրում էր ասիական բռնակալության ոգին։ Այնտեղ Թամարի համակրությունը դեպի յուր նշանածն ոչինչ

նշանակություն չէր կարող ունենալ։ Այնտեղ ամեն ինչ կախված էր ընտանիքի գլխավորներից։ Ահա ինչու սկզբից մինչև վերջը աշխատում էի միայն Մակար աղայի վրա ազդել։

Յոթ տարի է, որ ես, Խրիստաֆոր Սերգեյիչ աղա Առուշանովս, աղա Գուլամյանցների փեսան եմ։ Նստած երկհարկանի սեփական տանս մեջ, իմ առանձնասենյակում, գործերից ազատ ժամանակ, ես երբեմն-երբեմն մտաբերում եմ անցյալը և համեմատում նրան ներկայի հետ։ Հիշում եմ այն աղքատ ընտանիքը, այն պատառոտված ցնցոտիները, ծակ կոշիկները, որ ես հագնում էի այդ ժամանակ, հիշում եմ, համեմատում եմ այժմյան դրության հետ և ինքս ինձ վրա զարմանում։ Հիշում եմ այն օրը, երբ հայրս հրավիրեց յուր բարեկամներին մեր տուն, տեր-Վահակի մոտ ուսումս ավարտելուց հետո իմ ապագայի մասին խորհրդակցելու։ Հիշում եմ դարբին Մարութի տված հիմար խորհուրդը, որ ես արհեստավոր դառնամ, հիշում եմ և իմ այժմյան դրությունը համեմատում Մարութի որդու դրության հետ, որն յուր հոր պես պարապում է դարբնությամբ և կեղտի ու մրի մեջ հազիվհազ քաշքշում է յուր կյանքը։ Հիշում եմ այս բոլորն և փառք տալիս աստծուն, որ չթողեց հորս հետևել դարբնի խորհրդին։ Իսկ ինչ վերաբերվում է մանրավաճառ Թորոսին, որն այսօր մեր քաղաքում առաջին դրամատերն է, նրա խրատներն երբեք չեմ մոռացել և չպիտի մոռանամ։ Մտաբերում եմ նրա հորս ասած խոսքերը․ «Տուր Խաչիին մի վաճառականի մոտ գործակատար, և նա շուտով կգտնի փող աշխատելու գաղտնիքը»։

Ես գաղանւիքը գտա, գրավելով աղա Գուլամյանցների հավատարմությունը ներելի և աններելի միջոցներով։

Շատ բաներ եմ արել և արել եմ առանց ինքս ինձ հաշիվ տալու, առանց դիմելու իմ խղճին և նրանից թույլտվություն խնդրելու։ Կեղծավորել եմ, շողոքորթել է ստորացել այն մարդկանց առջև, որոնք ինձանից զորեղ են եղել և որոնցից ակնկալություն եմ ունեցել։ Խաբել, մոլորեցրել եմ ինձանից թույլերին և պակաս խորամանկներին։
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top