Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Գործակատարի հիշատակարանից գլուխ 7

Գործակատարի հիշատակարանից գլուխ 7
ասածը կրկնել։ Դու պիտի այնպես վարվես նրա հետ, որ նրան չբարկացնես, եթե ոչ քեզ մի օր անգամ չի պահիլ։ Դու չպիտի մազի չափ նրա հրամաններից շեղվես։ Լսո՞ւմ ես։

— Ես կլինեմ Աբրահամ աղայի ստրուկը, ինչպես նա կհրամայի, այնպես էլ կվարվեմ։ Ես ձեր ծառան եմ, ձեր հացն եմ ուտում․ ստրուկն ի՞նչ իրավունք ունե յուր տիրոջ հրամաններից շեղվել։

Մակար աղան մի քանի րոպե լռեց, մտածողության մեջ ընկնելով։

— Խաչի, — շարունակեց նա հանկարծ, կարծես, ծանր քնից սթափվելով։

— Հրամայեցե՛ք, աղա։

— Դու ինձ շա՞տ ես սիրում։

— Ավելի, քան թե ծնողներիս, ես վերև աստծուն եմ պաշտում, ներքև՝ ձեզ։

— Ինչ որ հրամայեմ կկատարե՞ս։

— Հրամայեցեք խեղդվել — նույն րոպեին կխեղդվեմ, հրամայեցեք ջուրն ընկնել — նույն րոպեին ջուրը կընկնեմ, միայն թե ձեր հրամանը կատարվի։

— Մի բան հարցնեմ, ճշմարի՞տը կպատասխանես։

— Աղա, այդ ինչ խոսք է, որ դուք հրամայում եք։ Միթե երբևիցե ես ձեր ասածներին սուտ պատասխաններ տվե՞լ եմ, որ դուք այժմ կասկածում եք։

— Շատ լավ․ բայց վախենում եմ, որ այս անգամ սուտ ասես։

— Էլ ինչ ասեմ, աղա, հարցրեք ու փորձեք։

— Խաչի, դու մեր Թամարի հետ խոսո՞ւմ ես։

— Ինչո՞ւ չէ, չորս տարի ձեր տանը ծառայում եմ, ինչպես կարելի էր, որ այդքան ժամանակ նրա հետ չխոսեի։

— Ինչ ես խոսում նրա հետ։

— Ի՞նչ պետք է խոսի ծառան խանումի հետ․ նա ինձ հրամաններ և պատվերներ է տալիս, իսկ ես կատարում եմ։

— Բացի դրանից, ձեր մեջ ուրիշ խոսակցություն չի՞ եղել։

— Ծառայի և նրա խանումի մեջ չգիտեմ էլ ուրիշ ինչ խոսակցություն կարող է լինել։

— Շուտ-շո՞ւտ ես տեսնվել Թամարի հետ։

— Տեսնվել ենք երբ որ նրան հարկավոր է եղել ինձ մի հրաման տալու։

— Այդ ժամանակները նա քեզ հետ երկա՞ր է խոսել, թե՞ միայն հրամաններ է տվել։

— Բացի հրամաններից ուրիշ ոչինչ բանի մասին ինձ հետ չի խոսել։

— Ճշմարի՞տն ես ասում։

— Թող աստուծո կրակն իմ գլխին թափվի, եթե ես ձեր առջև սուտ եմ խոսում։ Բայց, աղա, ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ համար եք այդպիսի հարցեր տալիս ինձ։

— Ոչինչ, այդ քո գործը չէ։

Մակար աղան լռեց և կրկին մտածողության մեջ ընկավ։ Նա ձեռները դարսեց մեջքին, ճակատը դարձյալ կնճռոտեց, հոնքերը քաշ արավ։ Պարզ էր, որ մի միտք էլի նրան հուզում էր։ Նա բարկացած էր։

— Գնա՛, շորերդ կապիր և պատրաստվիր, որ առավոտը վաղ ճանապարհ ընկնես։

Ես գլուխ տվեցի և հեռացա իմ սենյակը։ Թե ինչ պատճառով էր Մակար աղան ինձ Բաքու ուղարկում և ինչու համար էր այդ հարցն ու փորձն անում — այս մասին երկար չմտածեցի։ Հենց նրա առաջին խոսքերից ես իսկույն հասկացա, թե բանն ինչումն է։ Իմ սատանայական միտքն արդեն յուր հետևանքները ցույց էր տալիս։

Շորերս կապկպելու համար բավական եղավ միայն մի ժամ, հետո ես ընկա անկողին քնելու, որ առավոտը վաղ զարթնեմ, բայց քունը փախավ աչքերիցս։ Ես երկար ժամանակ անկողնիս մեջ տրորվում էի այս ու այն կողմ, չկարողանալով աչքերս անգամ փակել։ Ինձ չարչարում էր այն միտքը, որ Շ... քաղաքից հեռանալով այլևս չպիտի տեսնեի Թամարին։

Այն սենյակը, ուր գիշերում էի, ծառաների սենյակից բաժանված էր մի բարակ տախտակյա միջնապատով։ Իմ մահճակալը դրած էր այդ միջնապատի տակ։ Ծառաները սովորություն ունեին առհասարակ գիշերները ուշ քնել։ Նրանք իրանց գործերը վերջացնելուց հետո հավաքվում էին միասին և սկսում զրույց անել գրեթե մինչև գիշերվա կեսը։ Սովորաբար նրանց խոսակցության նյութը լինում էին աղա Գուլամյանցների ընտանեկան և առևտրական գործերը։ Ճրագը հանգցրել էի, որ գոնե մութ տեղ կարողանամ քնել, բայց իզուր — քունը ինձանից փախչում էր։ Ճարահատյալ, ժամանակս անցկացնելու համար, ականջս դեմ տվեցի տախտակի միջնապատի ճեղքերից մեկին և սկսեցի լսել ծառաների խոսակցությունը։ Անօգուտ բան չէր։

— Ինչ ուզում ես, ասա, Գալուստ, Խաչին շատ խորամանկ տղա է։

Լսելով անունս, շատ հետաքրքրվեցի և, ականջս ավելի մոտ սեղմելով ճեղքին, շունչս հավաքած, սպասում էի, թե ինչ են խոսելու իմ մասին։

— Բայց Թամար խանումը այնպիսի աղջիկ չէ, որ շուտ խաբվի, — ասաց ծառաներից մեկը։

— Ինչքան էլ խելոք լինի, Խաչիի ձեռքից չի կարող պրծնել։

— Ես էլ չեմ հավատում, որ դրուստ է ասածդ։

— Չես ուզում, մի հավատար, բայց ամբողջ քաղաքն է խոսում այժմ։ Մի քանի ամիս սրանից առաջ դու ինքդ տեսնում էիր, թե քանի տեղերից էին առաջարկություններ անում, այժմ ոչ ոք չի ուզում մոտենալ։ Հենց սրանից կարող ես իմանալ, որ ամենը, ինչ որ խոսում են, ճշմարիտ է։ Չէ, անիրավը խեղճ աղջկա անունը լավ խայտառակեց քաղաքում։

— Թեկուզ ամբողջ աշխարհը խոսի, ես էլի չեմ կարող հավատալ։ Թամարին ես լավ եմ ճանաչում, նա այնքան զգույշ աղջիկ է, որ հազար Խաչիներ միասին հավաքվելով, չեն կարող նրան խելքից հանել։ Ես կարծում եմ, որ այդ սուտ լուրն ինքը Խաչին է տարածել։

— Ի՞նչ օգուտ ունի Խաչին այդպիսի սուտ լուրեր տարածելուց։

— Ինչ օգո՞ւտ։ Այ լսի՛ր․ Խաչին Թամարի համար հոգի է տալիս, բայց շատ լավ գիտե, որ ռեխը բան չի ընկնիլ։ Ահա նա լուր է տարածել, թե իբր Թամարը սիրահարված է յուր վրա, իբր վաղուց արդեն պաչպչվում են և այլն, հասկանո՞ւմ ես։ Էհ, քաղաքը կիմանա այս բանը, էլ ո՞վ կմոտենա խեղճ աղջկան։ Աղա Գուլամյանցները կտեսնեն, որ իրանց աղջկա անունը կոտրվել է։ Ճարահատված կվերցնեն ու կտան Խաչիին։

— Օհո, օհո, տես որտեղից է բռնել անիրավը, — գոչեցին միաբերան մյուս ծառաները։

— Այ թե ինչու համար է Մակար աղան նրան այստեղից հեռացնում։

— Ուշ է, բանը վերջացած է։ Թամարի քարն արդեն հորի մեջ է ընկել և միայն Խաչին կարող է հանել նրան։

Ծառաները լռեցին։

«Կեցցե՛ս, յորղա Խաշի, կեցցե՛ս, — գոչեցի ես մտքումս, — տնկած ծառդ սկսում է պտուղ տալ։ Վնաս չունի, որ Թամարից հեռացնում են քեզ։ Ուշ է։ Այժմ այլևս ոչ ոք չի կամենալ Թամարին մոտենալ և յուր անունը խայտառակել։ Ո՞վ կհամաձայնվի թքած պատառը կուլ տալ»։

Վերմակը քաշեցի գլխիս և հանգիստ քնեցի մինչև առավոտ։

Բաքուն, ծովեզրյա այդ նորածաղկ արդյունաբերական քաղաքը, նավթային արդյունաբերության շնորհիվ, այն ժամանակ արդեն Անդրկովկասյան երկրի առևտրական կենտրոններից մեկն էր։ Իհարկե, զարմանալի կլիներ, եթե աղա Գուլամյանցների նման ճարպիկ վաճառականները գործ չսկսեին այնտեղ։

Աբրահամ աղան այն թմրած հայ վաճառականներից չէր, որոնք իրանց քթի տակ եղած հարստությունները չեն նկատում։ Նա մի քիչ ավելի բարձր էր իր հեռատեսությամբ, քան ասիացի, թեև ոչ այնքան զարգացած, որչափ նույնիսկ մի միջակ եվրոպացի վաճառական։

Այս պատճառով բնավ չզարմացա, երբ, հասնելով Բաքու, հանդիպեցի աղա Գուլամյանցների այնպիսի գործերին, որոնց համեմատ Շ․ քաղաքի առևտուրը խաղալիք էր։

Այստեղ նրանք ունեին բավական մեծ քանակությամբ նավթահողեր,
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top