Սովորել է տեղի հայկական թեմական դպրոցում, ապա՝ քաղաքային երկդասյան դպրոցում: Մանկության ու պատանեկության տարիներին շատ դառնություններ է կրել: Բազմաթիվ դժվարություններ է հաղթահարել նաև Բաքվում եղած ժամանակ, ինքնակրթությամբ լրացրել է ուսումնասիրության պակասը:
Շիրվանզաեյի վրա մեծ ազդեցություն է թողել ռուս գրականությունը, որն այնպես սիրով ու ջերմորեն է կարդացել, ուսումնասիրել:
1883 թվականին Շիրվանզադեն տեղափոխվում է Թիֆլիս և լիովին հրատարակում է “Նամուս” վեպը ( 1885 թ.), որը նրան համբավ է բերում գրական աշխարհում: Այնուհետև տպագրում է հայ ռեալիստական արձակի գլուխգործոցներից մեկը՝ “Քաոս” վեպը (1898 թ.):
Արտասահմանում եղած տարիներին Շիրվանզադեն հոգու բոլոր թելերով կապված էր Հայաստանի հետ, ապրում էր նրա ցավերով ու հոգսերով և իր ժողովրդի իսկական փրկությունը տեսնում էր Մեծ հոկտեմբերի վեհ գաղափարների հաղթանակի մեջ:
Շիրվանզադեն վախճանվեց 1985 թվականին:
Մեծ են Շիրվանզադեի ծառայությունները հայ գրականությանը: Նա մի նոր աստիճանի բարձրացրեց հայ թատերգությունը: Նրա “Պատվի համար” դրաման, “Մորգանի խնամին” կատակերգությունը և մյուս պիեսները դրա վառ ապացույցն են: “Արտիստը” Շիրվանզադեի լավագույն երկերից է, որը գրված է բարձր արվեստով: Այս ստեղծագործության մեջ նա կերտել է բազմաթիվ հուզիչ պատկերներ, սրտառոչ նկարագրություններ, որոնք մի առանձին հմայք են հաղորդում երկին:
Շիրվանզադեի ռեալիզմը, բուրժուական հարաբերությունների անողոք քննադատությունը, կյանքի ճշմարտացի պատկերման հետևողականությունը և բազմաթիվ այլ հատկանիշներ նրան դասում են մեծ գրողների շարքը:
Պոեմներ-Պատմվածքներ-Արձակներ |