Ձորեր քնած իրար ծոցում։
Սարերի մեջ ու ձորերի
Մի քարեղեն իրարանցում,
Սարերի մեջ ու ձորերի
Մի քարեղեն իրարանցում...
Եվ մի քարափ—քարերի մեջ
Գլուխը կախ, ձեռը ծոցում։
Մամուռ-շապիկ ունի հագին,
Մամուռ-թիկնոց պատառ-պատառ,
Գլխին թաղկած մի թզենի,
Ու ոտքերին՝ մոշ ու մացառ։
Անշարժություն փոթորկալի
Եվ քարեղեն ալեբախում...
Թվում է, թե պիտի քայլի,
Բայց ինչո՞ւ է ոտքը կախում։
Թվում է, թե պիտի քայլի,
Բայց ի՞նչ արած, չի էլ փորձում...
Կանգնել է լուռ, խորհրդավոր–
Գլուխը կախ, ձեռը ծոցում։
Կանգնել է լուռ, խորհրդավոր.
Թե քայլ արավ, պիտի առնի,
Թոռ ու ծոռով, իր քարեղեն
Գերդաստանն էլ հետը տանի։
Կանգնել է նա լուռ ու հանդարտ...
Քայլեց, պիտի հետը տանի...
Բայց ո՞ւր տանի այս մի պատառ
Ինքնությունը Հայաստանի։