Եվ ծունկ էր տալիս քարե կածանը։
Ուշքը գնում էր, ուշքի էր գալիս,
Երբ որ առնում էր աչքս ձեր տանը։
Քարափը քարե կղզի է դարձել,
Եվ ջրի տակ է քարե կածանը։
Վայրի բաղերը խնջույք են բացել,
Ճայերը ձու են դրել ձեր տանը։
Լճափին քնել, քնով եմ անցել...
Մնացածն ասի թող Որոտանը։