Օրորոցներն են մանուկ օրերիս,
Մանկան աչքով եմ նայում ձորերիս։
Ձորերս... նրանք
Գերեզմաններն են մեռած օրերիս,
Լալկան աչքով եմ նայում ձորերիս։
Ձորերս... նրանք հարուստ, հյուրընկալ
Օթևաններն են՝ դեռ աշխարհ չեկած,
Չապրած օրերիս,
Եվ ես ձորերիս՝ աչքածակ աչքով
Ու փակ աչքով եմ նայում ձորերիս։