Պիցցա թավայի վրա շատ համեղ Պիցցա է և կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:
Ինչպես պատրաստել պիցցա թավայի վրա
Պատրաստում ենք թթվասերի նման թույլ խմոր, լցնում կարագով պատված թավայի մեջ և վերևից դնում ցանկացած միջուկ (տոմատ, երշիկ, թթու վարունգ, զեյթուն, լոլիկ և այլն): Քսում ենք մայոնեզ և վերևից ավելացնում քերած պանրի հաստ շերտ: Թավան մի քանի րոպեով դնում ենք միջին կրակի վրա, միանգամից փակում կափարիչը, հենց պանիրը սկսի հալչի` պիցցան պատրաստ է:
---------------------------------------------------
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք պիցցա թավայի վրա
թթվասեր 4 ճաշի գդալ
մայոնեզ 4 ճաշի գդալ
ձու 2 հատ
ալյուր 100 գրամ
---------------------------------------------------
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 680 դրամ,
իսկ կալորիականությունը ` 257 կկալ