Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Կաղամբի վաղահաս թթու

Կաղամբի վաղահաս թթու
Պատրաստեք կաղամբի վաղահաս թթու հետևյալ բաղադրատոմսով
Կաղամբի վաղահաս թթու շատ համեղ Պահածո է:

Կտրտած կաղամբով թթուն ոչ միայն շատ համեղ է, այլև շատ օգտակար: Հայտնի է, որ բանջարեղենը կտրտելիս կորցնում է վիտամինների մեծ մասը: Կաղամբը զարմանալի բացառություն է: Կտրտած կաղամբի մեջ C վիտամինի քանակը մի քանի տասնյակ անգամ ավելի է, քան ամբողջականի մեջ: Այսօր կաղամբի վաղահաս թթու ենք պատրաստում՝ ընդամենը 3 օրում:



Ինչպես պատրաստել կաղամբի վաղահաս թթու
Կաղամբը բարակ շերտատել, գազարը խոշոր քերել, խնձորը մանր կտրտել, խառնել, լցնել 3 լիտրանոց ապակե տարայի մեջ, լավ սեղմել: Ջուրը, աղը, շաքարավազը լցնել կաթսայի մեջ, դնել կրակին, եռացնել, անջատել, ավելացնել մեղրը, խառնել: Մարինադը լցնել կաղամբի վրա, վրան ծանրություն դնել, տարան տեղավորել թասի մեջ, որպեսզի թթվելիս հեղուկը լցվի մեջը: Պահել սենյակային ջերմաստիճանում, ամեն օր մի քանի անգամ ծանրությունը վերցնել, մինչև հատակը հասնող որևէ ձողով մի քանի տեղ ծակել, որպեսզի գազերը դուրս գան: Թթուն 3-րդ օրը կարելի է ուտել: Պահել սառնարանում:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք կաղամբի վաղահաս թթու
  կաղամբ 1 գլուխ
  գազար 1 հատ
  խնձոր 1 հատ
  ջուր 800 մլ
  աղ 1 ճաշի գդալ
  շաքարավազ 1 ճաշի գդալ
  մեղր 1 ճաշի գդալ
---------------------------------------------------
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 490 դրամ,
իսկ կալորիականությունը ` 25 կկալ
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top