70-80 հատ կանաչ ընկույզ 1,8 լիտր լավ որակի օղի 40 աստիճան 1 լիտր տարրայով մեղր մեխակ, դարչին, բահար ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Ընտրեք առողջ, առանց վնասվածքների ընկույզներ, եթե կան սև կետեր, ապա հեռացրեք, լվացեք, չոր շորով լավ չորացրեք և առանց կտրատելու լցրեք 3 լիտրանոց տարրայի մեջ, վրան լցրեք օղի։ Ավելացրեք համեմունքները, փակեք կափարիչով, պահեք մութ տեղ 21 օր, տարրայի վրա նշեք օրը։ 22-երորդ օրը օղին քամեք, իսկ ընկույզները և համեմունքները թողնում եք տարրայի մեջ։ Քամած օղին լցնում եք 2 լիտրանոց տարրայի մեջ և պահում եք պահարանի մեջ։ Իսկ ընկույզների վրա լցնում եք ողջ մեղրը, փակում կափարիչով և պահում 3 ամիս մութ տեղում։ Քամում եք ընկույզի հյութը և խառնում եք քամած օղու հետ, լցնում շշերի մեջ և պահում պահարանի մեջ։