Քունջութով և խուրմայով շոկոլադե աղանդեր շատ համեղ Աղանդեր է և կարելի է մատուցել Պասի ուտեստներ սեղաններին:
Ինչպես պատրաստել քունջութով և խուրմայով շոկոլադե աղանդեր
Քունջութը և արևածաղկի սերմերը առանձին-առանձին չոր թավայի մեջ բովում ենք մինչև ոսկեգույն երանգ ստանանք։ Խուրման կորիզահան ենք անում։ Բլենդերի բաժակի մեջ ենք լցնում քունջութի կեսը, արևածաղիկի սերմերի կեսը, խուրման, մեղրը, սոյայի սոուսը, ավելացնում ենք կակաոն և հարում: Պատրաստված խառնուրդից գունդ ենք ձևավորում և մնացած արևածաղկի և քունջութի մեջ հունցում ենք։ Ձևամանը յուղաթղթով պատում ենք, այնուհետև խառնուրդը տեղափոխում ենք ձևամանի մեջ` մատներով տարածելով խմորը ամբողջ ձևամանով մեկ։ Շոկոլադը գոլորշու վրա հալեցնում ենք։ Հալեցրած շոկոլադը խմորի վրա ենք լցնում և հավասարապես տարածում ենք։ Վրան գետնանուշ ենք ցանում և 15 րոպեով դնում ենք սառնարանը, որպեսզի սառչի։ Սառած բրաունին կտորների ենք բաժանում և մատուցում: Առանց շաքարավազի շատ համեղ շոկոլադե աղանդեր, որը պատրաստելու համար ընդամենը 20 րոպե է անհրաժեշտ և արդյունքում հանգիստ կլինենք մեր երեխաների համար:
---------------------------------------------------
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք քունջութով և խուրմայով շոկոլադե աղանդեր
շոկոլադ 300 գրամ
գետնանուշ 60 գրամ
քունջութի սերմեր 1 թեյի բաժակ
արևածաղկի սերմեր 1 թեյի բաժակ
մեղր 4 ճաշի գդալ
սոյայի սոուս 1 ճաշի գդալ
կակաո 3 ճաշի գդալ
խուրմա 200 գրամ
---------------------------------------------------
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 4380 դրամ,
իսկ կալորիականությունը ` 141 կկալ