Պանրով պրոֆիտրոլներ Ֆրանսիական Ամանորյա բաղադրատոմսեր է և կարելի է մատուցել Ամանորյա սեղաններին:
Այսօր ֆրանսիական խոհանոցի մի տոնական ուտեստ ենք առաջարկում:
Ինչպես պատրաստել պանրով պրոֆիտրոլներ
250 մլ ջուրը կարագի հետ կաթսայի մեջ եռացնել միանգամից լցնել մաղած ալյուրի ողջ քանակը, մարմանդ կրակի վրա խառնելով եփել՝ մինչև խմորը սկսի կաթսայի պատերից անջատվել: Հենց խմորը մի քիչ սառչի՝ հատ-հատ ավելացնել 4 ձուն և 3-ի դեղնուցը՝ ամեն անգամ տրորելով այնքան, որ համասեռ զանգված ստացվի, ապա ավելացնել 200 գ քերած պանիրը: Յուղը լավ տաքացնել, խմորից թեյի գդալով գցել յուղի մեջ: Հենց գնդիկները ուռչեն, կարմրեն ու ճաքճքեն, հանել կաթսայից, դնել թղթե անձեռոցիկի վրա՝ յուղազրկվելու, ապա դրանք թավալել մնացած քերած պանրի մեջ: Մատուցել խոր սկահակի մեջ՝ գինու կամ քոքթեյլի հետ:
---------------------------------------------------
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք պանրով պրոֆիտրոլներ
ալյուր 200 գրամ
կարագ 100 գրամ
քերած պանիր 300 գրամ
ձու 7 հատ
յուղ 200 գրամ
---------------------------------------------------
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1630 դրամ,
իսկ կալորիականությունը ` 712 կկալ