Սալորով քաղցր ջեռեփուկ շատ համեղ Աղանդեր է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Տարվա այս շրջանում դամբուլի տարբեր տեսակներ կան: Դրանցով շատ համեղ և օգտակար աղանդեր է ստացվում:
Ինչպես պատրաստել սալորով քաղցր ջեռեփուկ
Ալյուրն ու 60 գ շաքարավազը լցնել սեղանին, ավելացնել կտրտած սառը 120 գ կարագը, 2 դանակի օգնությամբ կտրտել այնքան, որ փշուր ստացվի, ավելացնել 1 ձու, արագ խմորի գունդ ստանալ՝ աշխատելով, որ կարագը չփափկի: Գունդը փաթաթել թաղանթի մեջ և, առնվազն, կես ժամով, դնել սառնարանը: Խճողակ պատրաստելու համար՝ կաթնաշոռը թասի մեջ տրորել, ավելացնել թթվասերը, 2 ձվի դեղնուց գցել, լցնել օսլան և լավ հարել: Առանձին 2 ձվի սպիտակուցը հարել, ավելացնել 100 գ շաքարավազը, ապա այնքան հարել՝ մինչև կայուն փրփուր ստացվի, սա էլ խառնել խճողակին: Դամբուլները կիսել, 2 ճ.գդալ շաքարավազն ու 1 թ.գդալ դարչինը փոքր թասի մեջ խառնել: 26 սմ տրամագծով բացվող կողերով կաղապարը մնացած կարագով յուղել, ալյուր շաղ տալ, խմորը դնել մեջը, ձեռքերով այնպես բացել, որ այն կաղապարի կողերով 2,5 սմ բարձրանա: Ստացված խմորե թասի մեջ, փոսիկները վեր, դասավորել դամբուլի կտորները, դրանց փոսիկների մեջ շաքարավազի և դարչինի խառնուրդը լցնել, իսկ դրանց միջև դատարկ տարածքը լցնել կաթնաշոռի կրեմով: Նախապես 190° տաքացրած ջեռոցում եփել 50-60 րոպե:
---------------------------------------------------
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք սալորով քաղցր ջեռեփուկ
ալյուր 200 գրամ
ձու 3 հատ
շաքարավազ 150 գրամ
կարագ 125 գրամ
կաթնաշոռ 250 գրամ
թթվասեր 200 գրամ
օսլա 50 գրամ
սալոր 700 գրամ
դարչին
---------------------------------------------------
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1900 դրամ,
իսկ կալորիականությունը ` 406 կկալ