Արհեստանոցում
Մեր հյուսներն ինչ ձայն,
Աղմուկ են գցում։
Շա՛խկ-շո՜ւխկ,
Շա՛խկ-շո՜ւխկ,
Թա՛խկ-թո՜ւխկ,
Թա՛խկ-թո՜ւխկ։
Աշխատանքն եռում,
Եփ է գալիս, եփ,
Սղոցն է մաղում
Տախտակներից թեփ։
Քաշած տախտակից՝
Հատակի վրան,
Հյուսները շինում են
Սեղան, նստարան։
Ու գործից հետո,
Արածով հպարտ,
Երգում, պարում են
Ուրախ ու զվարթ.
Շա՛խկ-շո՜ւխկ,
Շա՛խկ-շո՜ւխկ,
Թա՛խկ-թո՜ւխկ,
Թա՛խկ-թո՜ւխկ։