Ծաղիկ կովիս
Շատ եմ սիրում.
Դաշտից՝ կանաչ,
Աղբյուրից՝ ջուր
Ես եմ բերում
Կե՛ր, Ծաղիկս,
Կե՛ր, կովիկս,
Կերդ անուշ,
Խմիր, Ծաղիկ,
Խմիր ջուրդ,
Խումդ անուշ։
Կեր ու խմիր,
Փը՜ռ
-փը՜ռ կաթ տուր
Կաթդ անուշ.
Փը՜ռ
-փը՜ռ կաթ տուր՝
Սերն երեսին,
Սերդ անուշ։
Փնջլիկ կովիս,
Ծաղիկ կովիս
Շատ եմ սիրում,
Դաշտից՝ կանաչ,
Աղբյուրից՝ ջուր
Ես եմ բերում։