Ամպերը մալանչ ու ճերմակ մարմար…
Հավքերը երամ՝ տարագիր, չըվող,
Վերջին հրաժեշտի կարոտը երգող...
Ոսկեհուռ շողեր, դողդող հուրհուրան,
Ոսկեթել շըղարշ ջըրերի վրան...
Գետի կոհակներ մանրիկ օղերով,
Ողողած, ցողած դալուկ շողերով...
Դաշտերը գունատ, հերկերը սև-սև,
Եվ անտառն անխոս, ծառը անտերև...