Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Խնամատար գլուխ 5

Խնամատար գլուխ 5
— Մաշա ջան, ի՛նչ ես ասում, դա իմ պարադնի կոստյումն է,
նոր եմ կարել տվել։

— Լավ է, բավական է, ձեռ քաշիր, ամաչի՛ր երեխեքից, — հակառակեց կրկին Մարիա Իվանովնան, երբ Կարլ Մարկիչը կամեցավ համբուրել նրան։

— Ումի՞ց ամաչեմ, Արտեմի՞ց, հե՛յ, սպասի՛ր, նա էլ ժենիյտցա կլինի, էն վախտը կիմանա, թե ինչ քաղցր բան է սուպրուգան։ Տեսա՞ր, Մարիա, ինչ լավ խոզյային ունիմ, պրոստո զոլոտո։ Ինձ շատ է ուվաժայտ անում, ամեն կիրակի կոֆեով ուգաստյիտ է անում, մի խոսքով, շատ լավ խոզյային է։ Հենց այս մոտերս ինձ զավոդի ուպրավլյայուշչի շինեց։ Կատյա, քե՞զ ինչպես դուր եկավ Պետր Ստեփանիչը, շատ լյուբեզնի տղա է, չէ՞, — դարձավ Կարլ Մարկիչն աղջկան, որն այդ ժամանակ թեյ էր ածում։

Կատերինա Կարլովնան ոչինչ չպատասխանեց։

— Շատ լավ մարդ է երևում, — պատասխանեցին նրա փոխարեն միաբերան մայր և որդի։

— Շատ օբրազովաննի տղա է, — շարունակեց գովաբանել Կարլ Մարկիչը։ — Քանի տարի է Ռուսիայում պուտեշեստվովայտ է անում, ռսերեն խոսում է մոսկվիչի պես, քո քեֆն էլ կգա, Կատյա քան։ Ամեն ջուռայի գազեթներ է կարդում, իրան նման պրեֆերանս խաղացող չիմանաս կլուբում։ Պրեֆերանսը օբրազովաննի խաղ է, Մարիա, ուրիշ բան չմտածես, ամեն մարդ չի կարողանում խաղալ։ Բարիշնաների համար այն տեսակ կավալերություն է անում, այն տեսակ նեժնի խոսում է, որ հենց իմանաս ախտյոր իլի։ Օօ՛օ՛, չէ, շատ աղավարի, շատ աբրազովաննի տղա է։ Ես զարմանում եմ, որ Կավկազում այդպես տղա եմ տեսնում, էնդուր որ Կավկազը դիկիյ է, մեր կողմերի պես ցիվիլիզովաննի չէ։ Ամա դու, Կատյա ջան, նրա հետ դելիկատնի պոստուպիտցա չիլար հա՛ա, էտի, իմանում ես, լավ չի հա՛ա։

— Ինչպես հարկն էր այնպես վարվեցի, խո քեզ պես մինչև փողոց ճանապարհ չէի դնելու, — ընդհատեց նրան Կատերինա Կարլովնան բավական սառն ու խիստ եղանակով։

— 0՛հո՛, ինչ ես ասո՞ւմ։ Ես պարտավոր եմ նրա հետ լյուբեզնի

լինել․ էնդուր որ ես նրա պոդչինյոննին եմ, նա իմ խոզյայինն
է, — տաքացավ Կարլ Մարկիչը, փողպատն ուղղելով և գլխի կարճլիկ ճերմակ մազերն երկու ձեռներով հարթելով։

— Դու պարտավոր ես, բայց ես — ոչ։ Դու կարող ես նրա չորս կողմով պտույտ գալ, իսկ ինձանից մի պահանջիր նույնը, — պատասխանեց Կատերինա Կարլովնան ավելի սառնությամբ։

— Մամա ջան, ինչե՞ր ես խոսում սկուչնա ես, քեֆդ լավ չէ, լիխորադկա ունիս, — փոխեց յուր խոսքը Կարլ Մարկիչը, իսկապես կասկածելով աղջկա առողջության մասին։

— Շկապը կողպելիս ձեռը ցավեցրել է, — պատասխանեց Մարիա Իվանովնան աղջկա փոխարեն։

Կարլ Մարկիչի մարմնին կարծես էլեկտրական թեյի ծայր դիպցրին։ Սա այնպես վեր թռավ տեղից, որ աթոռն ընկավ, սեղանը սաստիկ շարժվեց, թեյի բաժակը շուռ եկավ, և թեյը սեղանի երեսով սկսեց հոսել սենյակի հատակը, Մարիա Իվանովնան և Արտեմը, շփոթվելով Կարլի այդ արագ շարժումից, նույնպես բարձրացան իրանց տեղերից։

— Դուշա մոյա, աբա, աբա, աբա տեսնեմ, — գոչեց Կարլ Մարկիչը, հարձակվելով յուր աղջկա վրա։

Կատերինա Կարլովնան, բավական վախեցած յուր հոր տարօրինակ շարժումից, անգիտակցաբար մի քայլ հետ գնաց։

— Կարլ, այդ ինչե՞ր ես անում, գժվել խո չե՞ս, վախեցրիր մեզ, — բացականչեց Մարիա Իվանովնան ծիծաղելով։

Սակայն Կարլ Մարկիչն ուշադրություն չդարձրեց նրա վրա։

— Ցույց տո՛ւր, աբա, տեսնեմ, դուշա։

— Հանգստացիր, պապա, ոչինչ չկա, ցավը վաղուց է անցել, — խոսեց, վերջապես, Կատերինա Կարլովնան շփոթված։

Կարլ Մարկիչը քիչ հանգստացավ և բաց թողեց աղջկա թևը։ Նա հետ նայեց և, տեսնելով յուր տարօրինակ շարժման հետևանքը, կարծես ամաչեց յուր արարմունքից։

— Ինչպե՛ս վախեցրիր ինձ, Մարիա, հենց իմացա, որ մատը ռազդավիյտ

է արել Կատյան, — ասաց նա կրկին յուր տեղը նստելով։

— Քիչ էր մնում, որ դու մեզ ռազդավիյտ անեիր սեղանով,
այնպես վեր թռար տեղիցդ, — պատասխանեց Մարիա Իվանովնան ծիծաղելով։

Ընթրիքի ժամանակ նորեկները մանրամասը պատմեցին Կարլ Մարկիչին իրանց կյանքի մասին նրա բացակայության ժամանակ ու ստիպեցին նույնն անել և՛ Մարկիչին։ Կարլ Մարկիչը, կարծես, հենց մի այդպիսի հարմար առիթ էր որոնում։ Նա, մի քանի բաժակ գինով գլուխը տաքացնելով, սկսեց երկար ու բարակ պատմել յուր մի տարվա կյանքը։ Նա նկարագրեց գործարանը, նավթահանքերը, ծանոթացրեց նրանց նավթային արդյունաբերության հետ։ Պատմեց, թե ինչպիսի գանձ է Բաքուն, թե ինչպես հեշտ են հարստանում այնտեղ մարդիկ և ինչպես շուտ, թե ինչպես է Պետր Ստեփանիչը հարստացել, առաջ ուրիշի մոտ գործակատար լինելով։ Կրկին սկսեց գովաբանել վերջինին, ավելացնելով, թե հույս կա, որ ինքը, Կարլ Մարկիչը, նրա օգնությամբ, մի օր գործարանատեր դառնա և օրինակ բերեց շատերին, որոնք մի քանի տարվա ընթացքում, ոչինչ չունենալով հարստացել են։ Ասաց, նույնպես, որ Պետր Ստեփանիչին ինքը մի քանի անգամ այս մասին ակնարկել է։ Պետր Ստեփանիչը հույս է տվել ժամանակով անկախ գործարանատեր դարձնել նրան, եթե միայն լավ կծառայի։ Այժմ Կարլ Մարկիչն ինքն՝ աշխատում է լավ ծառայել Պետր Ստեփանիչին, որպեսզի օրեցօր ավելի գրավի վրա սերն ու հովանավորությունը։ Այնուհետև Կարլ Մարկիչը, ավելի ու ավելի տաքացնելով գլուխն և հափշտակվելով յուր պատմությունով, սկսեց նկարագրել յուր մոտիկ ապագան խիստ գեղեցիկ գույներով։ Ասաց, որ շատ ժամանակ չի քաշիլ և ինքը կրկին կդառնա առաջվա «պերվոյ գիլդի կուպեց Պոպովը» և գուցե մի քիչ էլ ավելի։ Այն ժամանակ թող մտիկ անեն «Հաշխանի» թշնամիներն ու նախանձից սիրտները տրաքի։ Վերջապես, Կարլ Մտրկիչն ասաց, թե այսուհետև ինքը նյութապես ապահովված է և ոշինչ հոգս չունի։ Հարկավոր է միայն մտածել առողջության մասին, ուրիշ ոչինչ։ Նա սկսեց խրատել յուր ընտանիքին, որ պահպանեն իրանց առողջությունը։ Խոսելով Կատերինա Կարլովնայի վերաբերությամբ, նա կողմնակի կերպով ակնարկեց,

թե Բաքվում կարելի է լավ փեսացու ճարել նրա համար, որովհետև ազատ տղերք շատ կան, բոլորն էլ հարուստներ, իսկ գեղեցիկ, լուսավորված և շնորհքով աղջկերք — շատ քիչ։ Սրա պատճառն այն է, ասաց Կարլ Մարկիչը, որ Կովկասը դեռ «դիկիյ ստրանա» է, կանայք մեծ մասամբ չարսավի մեջ փաթաթված են, «օբրոզովայտցա» չեն եղել և այլն։ Ի վերջո Կարլ Մարկիչի երևակայությունը այնքան բորբոքվեց Կատերինա Կարլովնայի վերաբերությամբ, որ նա վստահացավ մի հանդուգն հույս ևս արտահայտել։ Բայց իսկույն շտապեց ավելացնել, որ այդ հուսո իրագործումը կախված է Կատերինա Կարլովնայից, թե ինչպես սա իրան ցույց կտա և ինչպես կվարվի Պետր Ստեփանիչի հետ և թե վերջինն ինչպես կնայի Կատյայի վրա․․․ Պատվիրեց Մարիա Իվանովնային, որ Պետր Ստեփանիչին միշտ պատվով և հարգանքով ընդունի և ամեն անգամ «կոֆեով ուգաստիյտ անի»։ Խնդրեց նույնպես Կատերինա Կարլովնային, որ սա ևս յուր կողմից շատ քաղաքավարությամբ վերաբերվի Պետր Ստեփանիչին, հետը ռուսերեն խոսի, «դելիկատնիյ պոստուպիյտցա» անի, «էնդուր, որ Պետր Ստեփանիչն ինքը ցիվիլիզովաննիյ կավալեր է և սիրում է նեժնի մանիերնեք»։

Մի խոսքով, Կարլ Մարկիչը բան չմնաց, որ չպատմի և պատվերներ ու խրատներ չմնաց, որ չտար Մարիա Իվանովնային, նամանավանդ Կատերինա Կարլովնային։

— Ընթրիքն ավարտվեց։ Կարլ Մարկիչ Պոպովը բորբոքված երևակայությամբ հեռացավ յուր սենյակը։ Արտեմը, Մարիա Իվանովնան և Կատերինան նույնպես գնացին իրանց սենյակները քնելու։

Առավոտը Կարլ Մարկիչը ճիշտ որ, ինչպես ինքը խոսք էր տվել Պետր Ստեփանիչին, «խորոզը կանչելիս» գործարան գնաց։ Իսկ Արտեմ Կարլիչը տասը ժամին ներկայացավ Պետր Ստեփանիչին և մի քանի անհրաժեշտ պատվերներ ստանալով նրանից, իսկույն ճանապարհվեց Բալախանի՝ գործակատարի պաշտոնով։

Հետևյալ օրը, կեսօրվա դեմ, Պետր Ստեփանիչը կրկին ներկայացավ Կարլ Մարկիչի ընտանիքին, այս անգամ ուրիշ և ավելի
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top