Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Մխիթար Գոշ

Մխիթար Գոշ
Մխիթար Գոշը ծնվել է 1120-ական թթ. Գանձակ այժմ՝ Գյանջա, Ադրբեջան գյուղում: Նա հայտնի է որպես հայ մտածող գիտնական, օրենսդիր, առակագիր, մանկավարժ, հասարակական գործիչ: Սովորել սկսել է ծննդավայրում: Չափահաս դառնալով` ձեռնադրվել է կուսակրոն քահանա: Աշակերտել է Հովհաննես Տավուշեցուն և ուրիշ գիտնականների, ստացել վարդապետի կոչում: Այնուհետև Մխիթար Գոշը գնացել է Կիլիկիա` թաքցենելով վարդապետական աստիճան ունենալը` ուսանել է Սև լեռան երևելի գիտնականների մոտ և վերստին ստացել է վարդապետի աստիճան: Վերադառնալով հայրենիք` սկզբում ապրել է Գանձակում, ապա տեղափոխվել Խաչեն այստեղից էլ` Կայենո գավառի Գետիկ վանքը, տեղում հիմնում դպրոց և ծավալում կրթական գործունեություն:
Որոշ ժամանակ անց երկրաշարժից ավերվել են վանքն ու շրջակա գյուղերը: Մխիթարը միաբանությանն ու գյուղացիներին հորդորում է չհեռանալ ուրիշ վայրեր: Ամիրսպասալար Զաքարե և Իվանե Զաքարյան իշխանների հովանավորությամբ և օժանդակությամբ Գետիկից ոչ հեռու Տանձուտա ձորում կառուցել է Նոր Գետիկ վանքը և հանգրվանել այնտեղ, իսկ մոտակայքում` երկու գյուղ: Վանքը հիմնադրի անունով անվանվում է նաև Գոշավանք:
Մխիթար Գոշի իմաստության համբավն այնքան է հռչակվել, որ շատերը հեռավոր վայրերից եկել են` աշակերտելու նրան:
Մխիթար Գոշը մեծ հեղինակություն է վայելել ոչ միայն մտավորականների, այլև ժամանակի քաղաքական ու պետական գործիչների շրջանում: Մխիթար Գոշի գործունեությունը զուգադիպում է այն ժամանակներին, երբ հայ-վրաց ռազմական ուժերը Զաքարյան եղբայրների գլխավորությամբ տապալում են սելջուկ նվաճողների լուծը: Ազատագրվում են պատմական Հայաստանի հյուսիսային շրջանները, հաստատվում է Զաքարյան տոհմի իշխանությունը: Իր իմաստությամբ և մեծ հեղինակությամբ Մխիթար Գոշը ձեռք է բերում Հայաստանի կառավարիչ Զաքարե մեծ իշխանի համակրանքն ու վստահությունը, դառնում նրա խոստովանահայրն ու խորհրդատուն:
Միջնադարում նրա մասին պատմվել են ավանդություններ, որոնց մեջ նա սրբացվել է:
Մխիթար Գոշը վախճանվել է խոր ծերության հասակում՝ 1213թ., և թաղվել Նոր Գետիկում:

Ստեղծագործություններ

Առակներ
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top