Բրոկկոլիով մաֆին շատ համեղ Մանկական Սնունդ է և կարելի է մատուցել Ամենօրյա սեղաններին:
Հատուկ երեխաների համար առաջարկում ենք բանջարեղենով մաֆին պատրաստել: Այսօր ընտրում ենք բրոկկոլիով մաֆինը:
Ինչպես պատրաստել բրոկկոլիով մաֆին
Կաթսայով ջուր եռացնել, աղ անել, բրոկկոլին վերածել ծաղկաբույլերի և գցել եռացող ջրի մեջ: Եփել 4-5 րոպե: Բրոկկոլին ջրքամել, վրաից սառը ջուր եռացնել, մեկ անգամ էլ ջրքամել: Խմոր պատրաստելու համար հարիչի ամանի մեջ գցել կարագն ու շաքարավազը և միասին հարել: Հարիչի ամանի մեջ հատ հատ ավելացնել ձվերը, փխրեցուցիչը, ալյուրը և լավ հարել: Քերիչով անցկացնել նաև պանիրը: Բրոկկոլին տեղափոխել անձեռոցիկի վրա և չորացնել: Խմորին ավելացնել քերած պանիրը և լավ խառնել: Խմորը լցնել հատուկ մաֆինի համար նախատեսված կաղապարի բնիկների մեջ, վրաից տեղավորել բրոկկոլիի ծաղկաբույլերը: Կաղապարը դնել նախապես 180* տաքացրած ջեռոցը և թողնել ջեռոցում մինչև խմորի պատրաստ լինելը:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք բրոկկոլիով մաֆին
բրոկկոլի 2 կգ
պանիր 40 գրամ
փխրեցուցիչ 0.5 թեյի գդալ
ալյուր 150 գրամ
ձու 2 հատ
կարագ 150 գրամ
շաքարավազ 25 գրամ
աղ
---------------------------------------------------
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1560 դրամ,
իսկ կալորիականությունը ` 394 կկալ