Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Սոխն ու սխտորը

Սոխն ու սխտորը
«Ա՜յ թե քոռուղուփ, դու հոտած զատ ես,
Ժանգի պարկի պես լըցվել, տռըզել ես»։―
Մեկ օր սըխտորը էսպես խոսք քցեց,
Խեղճ սոխի գըլխին թուք ու մուր ածեց։
    «Կողքդ հաստացել, գլուխըդ գիրացել,
    Ի՞նչ ես դու էդպես շատ ուռել, փքվել։
    Ինչ պտուղ որ ես, քեզ ո՞վ չի գիտի,
    Որ ուզում ես՝ թե հենց քեզ տեղ ըլի։
    Մարդ քեզ ուտելիս, բերանն ես կըծում,
    Դանակ դիպչելիս՝ աչքը քոռացնում։
    Չեմ գիտում՝ մարդը ախր ի՞նչ լազաթ ա
    Քեզանից տեսնում, որ քեզ ցանում ա։
    Էլ մարդ ու բոստան հեչ չի՛ մընացել,
    Բոլոր գեշ հոտովըդ բռնել, հոտացրել։
    Ընչանք չեն էփում, քո աչքըդ հանում,
    Դու քո փիս հոտը չե՛ս պակասացնում»։
— «Տո դու քո Աստվածն՝ ով էլ ինչ ասի,
Խոսքը սազ կըգա, իրավունք ունի»։―
Սոխը ջուղաբը եդ դարձացրեց, ասաց։
«Է՞դ էր մնացել, փա՛ռք քեզ՝ տե՛ր աստված.
Որ դո՞ւ էլ ըռեխդ ցրես ինձ վրա։
Տո ա՜յ անզգամ, հոտած, բեհայա,
Եփելիս էլ ա ես հոտս քաշում եմ,
Մարդի բերանը ապականում չեմ։
Քո՞ գլուխը լաս՝ որ խաշի միջումն
Է՛ն հոտն ես թողում, ուտողի բերնումն,
Որ մոտի կանգնողն իրանից գնում,
Սիրտը խառնվում, ու քյալլեն ծակվում։―
    Գիտե՞ս՝ խնա՛մի՝ իմ միտքըս ի՞նչ ա,
    Ես չեմ ուրանում, իմ հոտըս փիս ա։
    Արի՛, դու էլ քո չափը ճանաչի՛ր,
    Խոսքս լսի՛ր ու լեզուդ քեզ պահի՛ր։
    Երկուսս էլ ունինք էդ պակասությունն
    Մենք մե՛րը ծածկենք, ու պահենք թաքուն։
    Մենք իրար վատն որ ասենք մեր լեզվով,
    Խայտառակ կըլինք, կմնանք ամոթով»։―
Էսպես սոխ, սխտոր հոտած մարդըքերքն
Լա՛վ կանեն, իրանց այիբն որ ծածկեն։
Բայց շատ անգամ որ էսպես սխտոր մարդ
Բերանը բանում չի ու վախտ բեվախտ
Ուրշին փուդ դնում, է՛ս ա մեզ էրում,
         Էս մեզ խորովում։
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top