Որոնք, արդեն քանի՜ տարի,
Ինձ ամենից ամուր գրկում,
Սակայն երբեք չեն... բանտարկում.
Ինձ աշխարհի տերը անում,
Սակայն երբեք չեն տիրանում.
Օղակի պես շուրջս պրկվում,
Բայց չե՜ն խեղդում,
այլ` լոկ փրկո՜ւմ,
Ինչպես փրկում են խեղդվողին...
Քո ձեռքերը,-
Նո՜ւրբ,
Ասողի՜կ,
ՈՒ երգեցի՜կ,
Որոնց ափում,
Ես` չո՜ր խեցի,
Մարգարի՜տ եմ քիչ-քիչ դառնում...
Ես սիրում եմ քո ձեռքերը...
"Մարգարիտ եմ քիչ-քիչ դառնում..."-
Իսկ Մարգարիտն այս աշխարհում
Ինչքան էլ թա՜նկ լինի, անգին,
Ինչքան չքնա՜ղ ու եզակի՜,-
Երբեք պիտի չխնայե՜ս
Եվ... միշտ... կրցքիդ վրա պահես,-
Թե չէ, քո ջե՜րմ կրծքից հեռու,
(Քո սիրուց ու կրծքից հեռու,
Իսկույն խամրո՜ւմ է, դալկանո՜ւմ,-
Կրկին դարձած... նույն չոր խեցի՜ն...
Իմ սիրելի՜,
Իմ ասողի՜կ,
Իմ գեղեցի՜կ...