Նույն սև թավի՛շը,
Բայց արդեն ա~յլ ես,
Արդեն ուրի~շ ես.
Այնպես փոխվա~ծ ես,
Այնքան օտա՛ր ես.
Կարծես անցածը
Ամբողջ մի դար է:
Մի՞թե այս ձե՛ռքն է,
Որ ես շոյե~լ եմ,
Մի՞թե այս ե՛րգն է,
Որ ինձ թովե~լ է.
Մի՞թե աղոտած
Այս աչքե՛րն են… պիղծ,
Իրենք քուն մտած,
Զրկե~լ ինձ քնից…
Կրկին նույն փա՛յլն է,
Նույն սև թավի՛շը,
Իրա՞վ դու ա~յլ ես,
Իրո՞ք ուրի~շ ես,
Թե՞ նույն հրա՛շքն ես,
Բայց կյա’նքն ուրիշ է,-
Դավում է ա՛չքը,
Խաբում է հո՛ւշը…