Փա՛ռք հրաշեկ երկնավորին:
Նա չի՜ տանի դեպի կորուստ
Զո՜հ է նա մեզ` վառված վերուստ:
Արևը — մի ոսկի հրաշք,
Հրե մի սիրտ, հրե մի աչք:
Արևը, որ խե՛նթ է հիմա,
Արևը — կյանք, արևը — մահ:
Նա է տալիս թախիծ ու թույն,
Կարմիր ժանտախտ, հիվանդություն: —
Բայց զո՜հ է նա` վառված վերուստ —
Ու չի տանի դեպի կորուստ...