Տեղադրված է: 2020-02-25 Դիտումներ: 27 Իրիկուն է, քո՛ւյր,— աչքերդ փակի՛ր, Հոգնաբեկ, տխուր,— աչքերդ փակի՛ր։ Թարթիչներդ թող չթարթեն միգում, Միգամած ու խոր աչքերդ փակի՛ր։ Կոպերիդ տակ թող երազս թաղեմ, Իրիկուն է, քո՛ւյր,— աչքերդ փակի՛ր...