Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Հետաքրքիր հանելուկներ

Հետաքրքիր հանելուկներ
41. Վայրերում շատ արևավառ,
խնձորն ունի ավագ եղբայր,
վանդակավոր մուշտակով,
գլխին կանաչ վարսերով:
42. Միսը՝ հյութեղ ու քաղցր,
փորը՝ փշոտ ու կարծր,
շորը՝ թավիշ բուրավետ, ոտքը՝ կարճլիկ,
գլխին՝ կետ:
43. Լապտեր է նա ձևով իր,
վառ ծիրանի ու կարմիր,
սակայն այն լույս չի տալիս,
համն է նրա դուր գալիս։
44. Կարմիր գնդեր՝ ճյուղից կախ,
օրորվում են աջ ու ձախ,
ունեն զմրուխտ հովանի,
որ զուր քամին չտանի։
45. Պահարանում բոլորակ,
շարված կիպ ու անբռնակ,
փակ շշեր են հյութով լի,
բույրով, համով՝ գովելի։
46. Դեղին թթու վիտամին,
թեյին ընկեր մտերիմ,
և երկուսով միասին վերցնում են մանրէին։
47. Ինքը՝ մին, աչքը՝ հազար,
առավոտ վաղ կերթա բազար։
48. Գովված երգում գուսանի,
պտուղ է շատ պիտանի,
ծագումով՝ հին հայկական,
գույնն արքային է արժան։
49. Քաղցր, համեղ հատիկներ,
քանակով՝ տարվա օրեր,
օրգանիզմի արյան պաշար,
միրգ է համեղ ու օգտակար։
50. Բույրով մարդ է հմայում,
անուշ մեղր է ընծայում,
իսկ մեջտեղում՝ մի փակ հոր,
շեկ սերմերով փոր-փսոր։
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top