Հյուր է գալիս, աշխարհ մտնում,
Պարգևում է լույս ու բերկրանք,
Երբ գնում է, օրն է մթնում:
22. Թռչուն անթև ու անփետուր,
Բայց շրջում է նա ամենուր,
Նրա համար սահման չկա
Ոչ գետ ու ծով, ոչ լեռ, բլուր:
23. Հողից շինեցին,
Բոցում թրծեցին,
Կախեցին սյունից,
Տարան, բերեցին:
24. Մի բան գիտեմ զարմանալի,
Նա մագիլներ ունի հավի,
Մութ անտառն է իրար տալիս,
Հարթում սիրուն ու ետ գալիս:
25. Այդ ի՞նչ փիղ է, որ կնճիթ չունի:
26. Կլոր եմ, գնդակ չեմ,
Կարմաթուշ եմ, դեղձ չեմ,
Քաղցր եմ, մեղր չեմ։
27. Բարձրում կախված,
Ընկնում եմ ցած,
Մինչև չկոտրես,
Համը չտեսնես,
Չես հասկանա դու,
Ի՜նչ համեղն եմ ես։
28. Թավշյա հագուստ ունեմ,
Կարմիր թուշիկ ունեմ
Ապրում եմ հարավում,
Քաղցրանուշ համ ունեմ։
29. Մենք հատիկով չենք աճում,
Ընտանիքով ենք լինում,
Կարմիր, սպիտակ գույն ունենք,
Անուշ, քաղցր համ ունենք։
30. Գետնից թաքուն դուրս եկավ,
Գեղեցիկ գլխարկ գտավ։