Չունի կոշիկ,
Ունի գլխարկ,
Չունի գլխիկ։
32. Թև ու ոտք նա չունի,
Կենդանի է ջրերի։
33. Թե ընկնի, կոտրվի,
Ոչ մի դարբին չի ձուլի։
34. Թագավոր չի, թագ ունի,
Երկարաճիտ կոշիկ ունի,
Ժամացույցին չի նայի,
Երկար քնել չի թողնի։
35. Կարմիր տոտիկ,
Երկար վզիկ,
Շատ է սիրում
Լողալ ջրում,
Համարյա միշտ
Չոր է մնում։
36. Մորուք ունի, պապիկ չէ,
Պոզեր ունի, ցլիկ չէ,
Կաթ է տալիս կովիկ չէ։
37. Հեղուկ է, ջուր չէ,
Սպիտակ է, ձյուն չէ։
38. Ունի կանաչ վերնազգեստ,
Ու ճերմակ վերնաշապիկ,
Կարմիր տաբատն, արի տես,
Ունի սև-սև պուտ-պուտիկ։
39. Կենդանին այս ճերմակ, փոքրիկ,
Ամառ-ձմեռ մուշտակ հագած,
Թռչկոտում է տոտիկ-տոտիկ,
Ականջները գլխին կպած։
40. Պուճուր կծիկ, երկար պոչիկ,
Սիրում է նա համեղ պանիր,
Ուտում մանր հացահատիկ։